Կարլ XII (շվեդ.՝ Karl XII, լատինացված տարբերակ՝ Կարոլուս Ռեքս (Carolus Rex), հունիսի 27, 1682[1][2][3][…], Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - դեկտեմբերի 11, 1718[1][2][3], Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա[1]), Շվեդիայի թագավոր 1697 թ.-ից 1718 թվականներին, զորավար։
Կառլ XII | |
---|---|
Ծնվել է՝ | հունիսի 27, 1682[1][2][3][…] |
Ծննդավայր | Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Մահացել է՝ | դեկտեմբերի 11, 1718[1][2][3] (36 տարեկան) death in battle? |
Վախճանի վայր | Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա[1] |
Կարոլինսկա[4] | |
Երկիր | Շվեդիա |
Տոհմ | Պֆալց-Ցվայբրյուկկենյան տոհմ |
զորավար և միապետ | |
Շրջանավարտ | Ուփսալայի համալսարան |
Հայր | Կարլ XI[1] |
Մայր | Ուլրիկա Էլեոնորա դանիացի[1] |
Հավատք | լյութերականություն |
Ստորագրություն |
Հենվելով Շվեդիայի տնտեսական և քաղաքական հզորության վրա և իր տրամադրության տակ ունենալով Եվրոպայի լավագույն բանակն ու նավատորմը, շարունակել է հոր՝ Կարլ XI-ի բացարձակապետական-մեծապետական քաղաքականությունը։ Շվեդական բանակը նրա հրամանատարությամբ 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի սկզբում հաղթել է Դանիային և նրան հարկադրել դուրս գալ Հյուսիսային դաշինքից (Ռուսաստան, Սաքսոնիա, Լեհաստան, Դանիա)։ 1700 թվականի նոյեմբերին Նարվայի մոտ ջախջախել է ռուսական զորքերը։ 1708 թվականի ամռանը ներխուժել է Ռուսաստան։ 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելով ռուսական զորքերից, որոնց հրամանատարն էր Պետրոս Մեծը, Կարլ XII փախել է Թուրքիա, որտեղ փորձել է Ռուսաստանի դեմ հանել թուրքերին։ 1715 թվականին վերադարձել է Շվեդիա՝ նոր բանակ կազմելու։ Սպանվել է նորվեգական Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժամանակ։ Ռուսաստանում նրա կրած պարտության հետևանքով Շվեդիան երկրորդական պետություն դարձավ։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.