![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Drill_platoon_%2528226252212%2529.jpg/640px-Drill_platoon_%2528226252212%2529.jpg&w=640&q=50)
Կարգապահություն
From Wikipedia, the free encyclopedia
Կարգապահություն, հասարակական, վարքի կարգավորման ձև, որը մարդկանց պարտադրում է հաստատված իրավական, բարոյական, քաղաքական նորմերի կատարումն ու ապահովում է կոլեկտիվներում մարդկանց գործողությունների համաձայնեցվածությունը։ Կարգապահությունը հասարակության բնականոն գոյության անհրաժեշտ պայման է։ Գոյություն ունեն համապարտադիր Կարգապահություն և հատուկ Կարգապահություն (աշխատանքային կարգապահություն, կարգապահություն պետական, կուսակցական կարգապահություն)՝ պարտադիր միայն որոշակի կազմակերպության անդամներին։ Ըստ դրսևորման եղանակների՝ տարբերվում են ներքին Կարգապահություն կամ ինքնակարգապահություն (ելնում է մարդու ինքնագիտակցությունից, պարտքի ու պատասխանատվության զգացումից, համապատասխան նորմերի յուրացումից ու կատարումից), հանուն շահի Կարգապահություն, հարկադրանքի Կարգապահություն, որոնց ուղեցույցը արտաքին հարկադրանքը և սանկցիան են։ Կարգապահությունը դրսևորվում է բարքերի, սովորույթների, ավանդույթների, նորմերի, մարդկանց հասարակական դաստիարակության, հարգանքի, համոզմունքի և հարկադրանքի միջոցով։ Կարգապահությունը որպես մարդկանց վարքի կարգավորման միջոց, արտացոլում է տվյալ հասարակարգին հատուկ սոցիալական (հատկապես տնտեսական) հարաբերությունները և ծառայում դրանց պահպանմանը։ Այդ պատճառով, ցանկացած հասարակական-տնտեսական ֆորմացիային բնորոշ են Կարգապահության որոշակի տեսակներ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Wikiquote-logo-hy.svg/49px-Wikiquote-logo-hy.svg.png)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 314)։ ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Drill_platoon_%28226252212%29.jpg/640px-Drill_platoon_%28226252212%29.jpg)
![]() |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |