From Wikipedia, the free encyclopedia
«Կատաղած շներ» (անգլ.՝ Reservoir Dogs), ամերիկացի անկախ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի դեբյուտային կուլտային ֆիլմը[9][10]։ Կինոնկարի սյուժեն կապված է կողոպուտի հետ, որից հետո հանցագործները հավաքվում են նշանակված վայրում՝ քաղաքի ծայրամասում գտնվող լքված պահեստում, և փորձում են պարզել, թե ով է իրենց մատնել։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1992 թվականի հունվարի 18-ին «Սանդենս» միջազգային կինոփառատոնի ժամանակ[11] , իսկ նույն թվականի մայիսին մասնակցել է Կաննի կինոփառատոնի ծրագրին։
Կատաղի շներ անգլ.՝ Reservoir Dogs | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին, ֆլեշբեք ֆիլմ, ֆիլմ նուար և դրամա |
Թվական | սեպտեմբերի 10, 1992[1], հոկտեմբերի 23, 1992 և 1992 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քվենտին Տարանտինո[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Լոուրենս Բենդեր և Հարվի Քեյթել |
Սցենարի հեղինակ | Քվենտին Տարանտինո |
Դերակատարներ | Հարվի Քեյթել[2][4][5][…], Թիմ Ռոթ[2][4][5][…], Քրիս Փեն[2][4][5][…], Սթիվ Բուշեմի[4][5][6][…], Լոուրենս Թիրնի[4][5][6], Մայքլ Մեդսեն[2][4][5][…], Քվենտին Տարանտինո[4][5][6][…], Էդվարդ Բանքեր[4][5][6][…], Քըրք Բալց[4][5][6][…], Լոուրենս Բենդեր[6], Ռենդի Բրուքս[4][5][6][…], Սթիվեն Ռայթ[6], Բյոր Սթիրս[7] և Դևիդ Սթին[7] |
Օպերատոր | Անջեյ Սեկուլա |
Մոնտաժ | Սալլի Մենքե |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Artisan Entertainment |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 1 200 000 $[8] |
Շահույթ | 2 913 644 $[8] և 2 832 029 $[8] |
Պաշտոնական կայքէջ | |
Reservoir Dogs Վիքիպահեստում |
Ստանալով բազմաթիվ դրական արձագանքներ՝ այդ ժամանակ դեռևս քիչ հայտնի ռեժիսորի կինոժապավենը զարմանալիորեն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Համաշխարհային վարձույթն սկսվել է 1992 թվականի սեպտեմբերին[12]։ Դրամարկղային հասույթը գերազանցել է նախնական բյուջեն ավելի քանի երեք անգամ մինչև ԱՄՆ կինոթատրոններում ֆիլմի առաջին ցուցադրությունը[13] ։ Ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնների ութ մրցանակների, մեծամասամբ առաջադրվել է Քվենտին Տարանտինոն[14]։
Կինոքննադատները հիմնականում բարձր են գնահատել ֆիլմը, ինչը կարող է վկայել Rotten Tomatoes կայքի 95 տոկոսանոց միջին ցուցանիշը[15] և Metacritic կայքի 78 տոկոսանոց վարկանիշը[16]։ Կինոնկարի արժանիքների շարքում թվարկվել են Քվենտին Տարանտինոյի ռեժիսորական աշխատանքը, պատմության ընտրված ձևը, հաջող ընտրված դերասանական կազմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.