From Wikipedia, the free encyclopedia
Կատակոմբ (իտալ.՝ catacomba, ուշ լատին․՝ catacumba — ստորգետնյա դամբարան), ստորգետնյա սրահներ, որ հնում օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների և թաղումների համար։ Արհեստական կատակոմբները լքված ստորգետնյա քարհանքեր էին։ Հին Եգիպտոսի կատակոմբները մումիաներ պահելու ստորգետնյա տեղեր էին։ Հայտնի են Հռոմի, Նեապոլի, Հյուսիսային Աֆրիկայի, Առաջավոր և Փոքր Ասիայի և այլ կատակոմբներ։ Հռոմի կատակոմբները (ուր I—IV դդ. վաղ քրիստոնեական համայնքները գաղտնի արարողություններ են կատարել) նեղ սրահներից բաղկացած, մոտ 900 կմ ընդհանուր երկարությամբ լաբիրինթոսներ են։ Կատակոմբները սովորաբար որմնանկարազարդվել են։ Հանրահայտ են Օդեսայի և Աջիմուշկայ ավանի (Կերչ քաղաքի տարածքում) կատակոմբները, ուր թաքնվել են պարտիզանները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 285)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատակոմբ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.