![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/Karl_Malden_-_autographed.jpg/640px-Karl_Malden_-_autographed.jpg&w=640&q=50)
Կարլ Մոլդեն
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Մոլդեն (անգլ.՝ Karl Malden, ի ծնե՝ Մլադեն Ջորջե Սեկուլովիչ, սերբ.՝ Младен Ђорђе Секуловић, մարտի 22, 1912(1912-03-22)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5] - հուլիսի 1, 2009(2009-07-01)[4], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։
Կարլ Մոլդեն | |
---|---|
![]() 1950-ականների ստուդիայի լուսանկար | |
Ի ծնե անուն՝ | Karl Malden |
Ծննդյան թիվ՝ | մարտի 22, 1912(1912-03-22)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 1, 2009(2009-07-01)[4] (97 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան |
Կարիերա՝ | 1939—2000 |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001500 |
karlmalden.com |
Իր կարիերայում, որը տևել է ավելի քան 70 տարի, նկարահանվել է շուրջ 70 ֆիլմերում, որոնց շարքերում է ամերիկյան կինո՝ «Ցանկության» տրամվայ»-ը (1951), որի համար ստացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, «Նավահանգստում» (1954) և «Մի աչքանի վալետներ» (1961)։ Նրա մյուս ուշագրավ դերերից են Արչի Լին «Տիկնիկ» ֆիմում (1956), Զաբուլոն Պրեսկոտը «Ինչպես նվաճվեց Արևմուտքը» ֆիլմում (1962) և գեներալ Օման Ն․Բրեդլին «Պատոնում» ֆիմում (1970)։ Հեռուստատեսության մեջ նրան հաջողություն բերեց լեյտենանտ Մայկ Ստոունի դերը 1970 թվականի քրեական դրամա «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» ֆիլմում, որտեղ Մոլդենի հետ էր երիտասարդ Մայքլ Դուգլասը։
Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախարարը (1989—1992 թվականներին), 1970–1980 թվականներին՝ American Express կազմակերպության դեմք և ձայն։