From Wikipedia, the free encyclopedia
Կապվածությունը մտերիմ, միջանձնային հարաբերությունների զարգացման գործընթացն է։ Ավելի հաճախ այն լինում է ընտանիքի անդամների կամ ընկերների միջև[1], սակայն կարող է ձևավորվել նաև տարբեր խմբերի մեջ, ինչպիսիք են օրինակ սպորտային ակումբները կամ միասին շատ ժամանակ անցկացնող մարդկանց միջև։ Կապվածությունը հասարակական գործընթաց է, սակայն տարբերվում է պարզապես փոխադարձ հավանությունից։
Կապվածությունը բնութագրվում է այնպիսի զգացմունքների առաջացմամբ, ինչպիսիք են մտերմությունը և վստահությունը։ Ցանկացած երկու մարդիկ, ովքեր միասին ժամանակ են անցկացնում, կարող են ձևավորել կապվածություն[2]։
Մարդկային առաջին կապվածությունները առաջանում են երեխաների մոտ իրենց ծնողների նկատմամբ, իսկ ավելի ուշ` նրանց դաստիարակման վրա ազդեցություն ունեցող այլ մարդկանց հանդեպ։ Հոգեբանների մոտ տարածված է այն կարծիքը, որ եթե նման սկզբնական կապվածությունների ձևավորումը ինչ-ինչ պատճառներով դժվարացված կամ անհնարին է, ապա հասուն մարդը չի կարող լիակատար կապվածություն ձեռք բերել և այլ մարդկանց նկատմամբ, ինչը լրջորեն խաթարում է նրա հասարակայնացման գործընթացը և կարող է հակասոցիալական անձնային խանգարման պատճառ հանդիսանալ[3]։
Մարդկային բոլոր կապվածություններից ամենաուժեղներից մեկը մայրական կապվածությունն է։ Այն սկսվում է զարգանալ հղիության ժամանակ. հղիությունից հետո կաթով կերակրման ժամանակ օքսիտոցինի արտադրությունը մեծացնում է պարասիմպաթիկ գործունեությունը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է տագնապը և խթանում կապվածության մեծացմանը մոր և նորածնի միջը։ Ընդհանուր առմամբ մայրական օքսիտոցինի շրջանառությունը կարող է հոգատար վարքագիծ առաջացնել կաթնասունների մոտ իրենցից ավելի փոքր տեսակների հանդեպ։
Կրծքով կերակրումը ամրացնում է վաղ մայրական կապվածությունը հպումների, պատասխանների և հայացքների միջոցով[4]։
Ի տարբերություն մայրական կապի` հայրական կապերը տատանվում են` կախված երեխայի զարգացման շարունակականությունից։ Փաստացիորեն, շատ երեխաներ այժմ մեծանում են հայրազուրկ և ընդհանրապես չեն զգում հայրական կապվածություն։ Ընդհանուր առմամբ, ավելի ուշ հայրական կապվածությունն ավելի դոմինանտ է դառնում երեխայի համար։ Հայր-երեխա կապվածության հիման վրա երեխայի մոտ հարգանք է առաջանում այնպիսի թեմաների հանդեպ, ինչպիսիք են քաղաքականությունը կամ փողը, մինչդեռ մայր-երեխա կապվածությունը կարող է հետաքրքրություն առաջացնել այնպիսի երևույթների հանդեպ, ինչպիսիք են կրոնական հայացքները կամ ընդհանուր աշխարհայացքը կյանքում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.