Կաթողիկոսություն, հոգևոր և եկեղեցավարչական գերագույն իշխանությունը Արևելքի քրիստոնեական մի շարք եկեղեցիներում (Հայոց, Վրաց, Ասորոց, Մալաբարի, նեստորական ասորիների), նաև՝ կաթողիկոսի պաշտոնը, կոչումը։
Կաթողիկոսությունը գլխավորում և կառավարում է Կաթողիկոսը։ Կաթողիկոսության հսկողության ու տնօրինության տակ են գտնվում եկեղեցական հոգևոր, իրավա-վարչական, նախկինում՝ նաև մշակութային-կրթական բոլոր օղակները։ Կաթողիկոսության գիտությամբ ու թույլտվությամբ են կայացվում եկեղեցական կարևորագույն որոշումները, ժողովները, կատարվում մյուռոնօրհնեք, եպիսկոպոսների ձեռնադրությունները։ Կաթողիկոսության գործերն իրականացվում են կաթողիկոսարանի միջոցով։
Հայոց պաշտոնական Կաթողիկոսությունը հիմնվել է 302 թվականին, Վաղարշապատում։
Հայոց Կաթողիկոսությունը կոչվել է նաև քահանայապետություն, եպիսկոպոսապետություն, հայրապետություն։ Պատմա-քաղաքական դեպքերի բերումով Հայոց Կաթողիկոսության նստավայրը հաճախ է տեղափոխվել։ Ստեղծվել են միաժամանակ գործող հակաթոռ կաթողիկոսություններ։
Հայոց կաթողիկոսությունը, որը հիմնականում 15-րդ դարից կոչվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, այժմ գտնվում է Էջմիածնում։ Գոյություն ունեն նաև Կիլիկիայի և հայ կաթոլիկների (Բեյրութին մերձակա Զմմառում) կաթողիկոսություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 165)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.