ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991
From Wikipedia, the free encyclopedia
1991 թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 7-ը ԱՄՆ-ում անցկացվեց հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության նոր ձևաչափով մրցաշարի՝ ոսկե գավաթի առաջին խաղարկությունը։ Այն փաստորեն փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը, և դադարեց կատարել աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆունկցիաներ։ Հանդիպումները խաղացվեցին Լոս Անջելեսում և նրա Փասադենա արվարձանում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ չորսական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողին հրավեր էր սպասվում 1992 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու համար։
Արագ փաստեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991 անգլ.՝ CONCACAF Gold Cup 1991 ...
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991 անգլ.՝ CONCACAF Gold Cup 1991 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ |
Քաղաքներ | 2 |
Մարզադաշտեր | 2 |
Մրցաշրջանի ժամկետ | հունիսի 28 — հուլիսի 7 |
Մասնակիցներ | 8 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Միացյալ Նահանգներ |
Փոխչեմպիոն | Հոնդուրաս |
Երրորդ տեղ | Մեքսիկա |
Չորրորդ տեղ | Կոստա Ռիկա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 394 664 (24 667 խաղում) |
Խաղեր | 16 |
Խփված գոլեր | 50 (3.13 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Բենխամին Գալինդո (4 գոլ) |
Լավագույն խաղացող | Տոնի Մեոլա |
← 1989 1993 → |
Փակել