From Wikipedia, the free encyclopedia
Ծիածանաթաղանթ (լատին․՝ iris, հին հունարեն՝ ἶρις «ծիածան» բառից), աչքի եղջերաթաղանթի հետևում ակնաբյուրեղի առջևում, տեղակայված բարակ թաղանթ, որի կենտրոնում անցք կա՝ բիբը։
Ծիածանաթաղանթ | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | անոթաթաղանթ[1][2][3] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | անոթաթաղանթ |
Կազմված է | pupillary zone?, collarette?, ciliary zone? և iris root? |
Զարկերակ | հետին երկար թարթչային զարկերակներ և առաջային թարթչային զարկերակներ |
MeSH | A09.371.894.513 և A09.371.060.450 |
Foundational Model of Anatomy | 58235 |
Terminologia Anatomica 98 | A15.2.03.020 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[4] |
Iris (eye) Վիքիպահեստում |
Այն աչքի անոթաթաղանթների ածանցյալն է։ Հետևի կողմից ծիածանաթաղանթը ծածկված է ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելով։ Տեղադրված է աչքի հետին և առաջային խցերի սահմանին՝ եղջերաթաղանթի ու ոսպնյակի միջև։ Ծիածանաթաղանթի եզրը, որը միացնում է նրան թարթիչային մարմնի հետ, կոչվում է թարթիչային եզր։ Ծիածանաթաղանթի հենքը կազմված է պիգմենտային բջիջներով հարուստ փուխր, թելակազմ շարակցական հյուսվածքից։ Այստեղ դասավորված են հարթ միոցիտները, որոնք բիբը նեղացնող ու լայնացնող մկաններ են։
Ծիածանաթաղանթում տարբերում են 5 շերտ.
Ծիածանաթաղանթը իր ֆունկցիան իրականացնում է երկու մկանի օգնությամբ՝ բիբը նեղացնող և լայնացնող։ Բիբը լայնացնող մկանները նյարդավորվում են վերին պարանոցային հանգույցի սիմպաթիկ հետհանգուցային թելերով, իսկ նեղացողները՝ թարթիչային հանգույցի պարասիմպաթիկ հետհանգուցային թելերով, որտեղ էլ կատարվում է թարթիչային մարմնի նյարդավորումը։
Տարբերում են արտաքին միջօրեական մկանախրձեր, որոնք ընկած են անմիջապես կարծրենու տակ, միջին ճառագայթաձև և շրջանաձև մկանախրձեր, որոնք կազմում են օղակաձև մկանի շերտը։ Մկանային խրձերի արանքում գտնվում է փուխր թելակազմ շարակցական հյուսվածք՝ պիգմենտային բջիջներով։ Թարթիչային մկանի կծկմամբ օղակաձև կապանի՝ թարթիչային գոտու թելերը թուլանում են, որի հետևանքով ոսպնյակը դառնում է ուռուցիկ, և նրա բեկող ուժը մեծանում է։ Թարթիչային մարմինը և ելուստները պատված են ցանցենու թարթիչային մասով, որը կազմված է թարթիչային մկանի վրա գտնվող արտաքին թերթիկից։ Այն խորանարդաձև, լավ պիգմենտավորված էպիթելի մի շերտ է։ Ներքին թերթիկը կազմված է անգույն, գլանաձև բջիջների մեկ շերտից։ Չպիգմենտավորված ներքին թերթիկի՝ աչքի կենտրոնին ուղղված մասը շրջապատված է ապակենման թարթիչային թաղանթով։ Թարթիչային մարմինը և ելուստները ծածկող էպիթելային բջիջները մասնակցում են աչքի խորշիկները լցնող ջրային հեղուկի առաջացմանը[5]։
Ծիածանաթաղանթն ունի գենետիկորեն պայմանավորված ձև ու գույն։ Ծիածանաթաղանթի շագանակագույն գույնը ժառանգվում է ըստ դոմինանտ տեսակի, կապույտը՝ ետաճմամբ։ Ծիածանաթաղանթի ձևն ու գույնը փոխվում են կյանքի ընթացքում։ Ծիածանաթաղանթի գույնը համեմատաբար կայունանում է 10-12 տարեկանում։ Տարեց հասակում ծիածանաթաղանթը դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով դառնում մի փոքր բաց գույնի։ Տարբեր օրգանների հիվանդությունների հետ կապված հնարավոր է ծիածանաթաղանթի մակերեսին ի հայտ գան բծեր[5]։
Մարդկանց մոտ գույնը կարող է ունենալ տարբեր նանակություններ, բայց նրանք որոշվում են ըստ չորս գործոնների.
Գույն | Պատճառ |
---|---|
Կապույտ | Ծիածանաթաղանթի արյան անոթները փոքր քանակությամբ մելանինի շնորհիվ ունեն բաց երանգ |
Երկնագույն | |
Մոխրագույն | |
Շագանակագույն | Ծիածանաթաղանթում մեծ քանակությամբ մելանինի շնորհիվ |
Սև | |
Դեղին | Առանձին նյութեր, որոնք հաճախ կապված են լյարդի հիվանդությունների հետ |
Կարմիր | Արյան գույնը՝ միայն այլ կենդանիների մոտ ալբինիզմի առկայության դեպքում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.