From Wikipedia, the free encyclopedia
Ծառա, լայն առումով՝ անազատ, հպատակ, հասարակական խավ հին և միջնադարյան Հայաստանում։
Ծառաները ստրկական վիճակում էին։ Կին ծառան կոչվել է աղախին։ Ծառաներն աշխատել են արքունիքում, իշխանների տներում՝ որպես նաժիշտներ, դայակներ, արհեստավորներ, երկրագործներ, անասնաբույծներ և այլն։ Միջնադարյան Հայաստանում նրանք աշխատում էին նաև ֆեոդալների տնային տնտեսություններում, ագարակներում։
Ծառաները ձեռք էին բերվում պատերազմների, առուծախի, նվիրատվության, պարտային ծառայագրման միջոցով։ Ծառան և նրա ընտանիքը ֆեոդալի սեփականությունն էր, նա առանց տիրոջ համաձայնության չէր կարող ազատվել ծառայությունից, պաշտոն վարել, ամուսնանալ, վկայություն տալ դատարանում։ Տերը կարող էր պատժել, ընդհուպ սպանել հանցապարտ ծառային։ Տեղաշարժման իրավունքից զրկված լինելով՝ ծառաները հաճախ փախչում էին տերերից։ Ըստ Մխիթար Գոշի՝ ծառան կարող էր ազատվել վեցամյա ծառայությունից հետո։ Ծառան ուներ գույքային սեփականություն ձեռք բերելու, ժառանգելու և օտարելու իրավունք։ Ծառա են կոչել նաև վասալ ազատներին։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծառա կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 116)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.