![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Dorothy_and_the_wizard_in_Oz_%25281908%2529_%252814752724602%2529.jpg/640px-Dorothy_and_the_wizard_in_Oz_%25281908%2529_%252814752724602%2529.jpg&w=640&q=50)
Խրտվիլակ (Օզ)
From Wikipedia, the free encyclopedia
Խրտվիլակ (անգլ.՝ The Scarecrow), Օզի սքանչելի երկրի կերպար, որը ստեղծվել է ամերիկացի գրող Լ. Ֆրենկ Բաումի և նկարազարդող Վ. Դենսլոուի կողմից։ Իր հայտնվելու առաջին պահից Խրտվիլակը բացահայտում է, որ չունի ուղեղ և ամենից առաջ հենց դա է երազում ունենալ։ Իրականում նա ընդամենը երկու օրական է և պարզապես միամիտ։ Վեպի ողջ ընթացքում նա ապացուցում է, որ ունի այն ուղեղը, որը փնտրում է, և հետագայում ճանաչվում է որպես «ամենաիմաստուն մարդը ողջ Օզում»։ Նա բավական իմաստուն է ճանաչելու իր սեփական սահմանափակումները և շատ ուրախ է, որ Օզի իշխանությունը հանձնեց արքայադուստր Օզմային և դարձավ նրա վստահելի խորհրդականներից մեկը, թեև նա սովորաբար ավելի շատ ժամանակ է ծախսում զվարճանալով, քան խորհուրդ տալով։
Արագ փաստեր Սեռ, Ստեղծել է ...
Խրտվիլակ (Օզ)
Սեռ | արական ![]() | |
---|---|---|
Ստեղծել է | Լայման Ֆրենք Բաում ![]() | |
Ներկայացված է ստեղծագործության մեջ | Օզի զարմանահրաշ կախարդը ![]() | |
From narrative universe | Oz universe ![]() | |
Narrative role | supporting character ![]() |
Փակել