From Wikipedia, the free encyclopedia
Խոտալյուր, թիթեռնածաղկավոր խոտաբույսերից հատուկ մշակմամբ ստացված կեր։ Խոտաբույսի կանաչ զանգվածը հնձում են, համաչափ և արագ չորացնում ծածկի տակ, աղում, լցնում պարկերը և պահեստավորում մութ ու չոր շենքերում։ Խոտն աղում են կերամանրիչ մեքենայով։ Խոտալյուրը հարուստ է վիտամիններով, պրոտեինով և հանքային նյութերով։ Լավագույն խոտալյուր ստացվում է առվույտից, կորնգանից, երեքնուկից։ Վիտամինները և մյուս սննդանյութերը խոտի մեջ պահպանելու համար պատրաստում են նաև կանաչ խոտալյուր, որն ավելի սննդարար է և համակցված կերի բաղադրամասերից է։ Կանաչ խոտալյուրը, պատրաստում են դաշտում հատուկ ագրեգատներով, որոնք կանաչը հնձում, միաժամանակ օդի տաք հոսանքով չորացնում, ապա մանրացնում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 81)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.