![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9d/Khobi_2.jpg/640px-Khobi_2.jpg&w=640&q=50)
Խոբ
From Wikipedia, the free encyclopedia
Խոբ (վրաց.՝ ხობი), քաղաք Վրաստանի հյուսիսարևմտյան մասում՝ Սամեգրելո և Զեմո-Սվանեթի երկրամասում։ Ընկած է Կոլխիդայի դաշտավայրում, Խոբիսծղալի գետի ափին։ Նույնանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Երկաթուղային կայարան Արմավիր-Սամտրեդիա երկաթգծի վրա[2]։ Գործում են թեյի և պահածոների գործարաններ։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.242[3]: Մերձակայքում գտնվող Նոջիխևի գյուղում կա 7-րդ դարում կառուցված եկեղեցի։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Խոբ | ||
վրաց.՝ ხობი | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մխարե | Սամեգրելո և Զեմո-ՍվանեթիՍամեգրելո և Զեմո-Սվանեթի | |
Համայնք | Խոբիի մունիցիպալիտետ | |
Տվյալ կարգավիճակում | 1981 թվականից | |
ԲԾՄ | 25 մետր | |
Պաշտոնական լեզու | վրացերեն | |
Բնակչություն | 4 242[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | Վրացիներ | |
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | 414 | |
Պաշտոնական կայք | khobi.ge(անգլ.) (վրաց.) | |
| ||
Փակել
1961 թվականին Խոբը, որը մինչ այդ դեռ գյուղ էր, քաղաքատիպ ավանի կարգավիճակ է ստացել[4]։ Դրանից քսան տարի անց էլ քաղաքի կարգավիճակ է ստացել։