From Wikipedia, the free encyclopedia
Լև Սեմյոնովիչ Ցենկովսկի (հոկտեմբերի 1 (13), 1822, Վարշավա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 7), 1887, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ), ռուս (ազգությամբ լեհ) բուսաբան, պրոտիստոլոգ և մանրէաբան, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1881 թ.)։
Լև Ցենկովսկի լեհ.՝ Leon Cienkowski | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1 (13), 1822 Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 7), 1887 (64 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Լեհական թագավորություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կենդանաբան, բուսաբան, մանրէաբան և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Խարկովի ազգային համալսարան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն, protozoology? և Բակտերիաբանություն |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Society of German Natural Scientists and Physicians? |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բնական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն |
Եղել է գիտական ղեկավար | Իլյա Մեչնիկով և Անդրեյ Ֆամինցին |
Հայտնի աշակերտներ | Q12171002?[1] և Eduard Brandt? |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Cienk. |
Leon Cienkowski Վիքիպահեստում |
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1844 թ.)։ Յարոսլավլի Դեմիդովյան լիցեյի (1850–1854 թթ.), Պետերբուրգի (1854-1859 թթ.), Նովոռոսիյսկյան (Օդեսայում, 1865-1871 թթ.) և Խարկովի (1872-1887 թթ.) համալսարանների պրոֆեսոր։
Ստորակարգ բույսերի ու կենդանիների ուսումնասիրման օնտոգենետիկական մեթոդի հիմնադիրներից է։ Լև Ցենկովսկին զարգացրել է բուսական և կենդանական աշխարհի գենետիկական միասնության վերաբերյալ պատկերացումները, պրոպագանդել Չ․ Դարվինի ուսմունքը։ Առաջարկել է սիբիրախտի դեմ վակցինայի ստացման արդյունավետ մեթոդներ։ Նպաստել է Խարկովում պաստյորյան կայանի կազմակերպմանը (1887 թ.)։ Ստեղծել է մանրէաբանների դպրոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.