Լուիջի Կառլո Բորրոմեո (իտալ.՝ Luigi Carlo Borromeo, հոկտեմբերի 26, 1893[1][2], Գրաֆինյանա, Լոդի, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հուլիսի 4, 1975[1][2], Պավիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի Հռոմի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս։ Պիուս XII պապի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Պեզարոյի արքեպիսկոպոսական թեմի առաջնորդ և այն ղեկավարել մինչ իր վախճանը։
Լուիջի Կառլո Բորրոմեո | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Տիտղոս | Չոմայի եպիսկոպոս |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1893 |
Ծննդավայր | Գրաֆինյանա, Իտալիա |
Մահացել է | հուլիսի 4, 1975 81), Պեզարո, Իտալիա | (տարիքը
Հոգևոր աստիճան | Եպիսկոպոս |
Կենսագրություն
Լուիջի Կառլո Բորրոմեոն ծնվել է 1893 թվականին Գրաֆինյանայում[3]։ Կաթոլիկ քահանա է ձեռնադրվել 1918 թվականի մարտի 20-ին։ 1951 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Լոդիի թեմի օգնական եպիսկոպոս և ձեռնադրություն ստացել նույն թվականի դեկտեմբերի 2-ին Չոմայի եպիսկոպոսի տիտղոսով։ Հռոմի Պիուս XII պապի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Պեզարոյի արքեպիսկոպոսական թեմի առաջնորդ[4] և այն ղեկավարել մինչև իր մահը։ Վատիկանի երկրորդ ժողովի 4 նստաշրջանների համակարգող ղեկավարն էր։ 1971 թվականին Պեզարոյում նոր ծխական համայնք է հիմնել կաթոլիկ սուրբ Կառլո Բորրոմեոյի անվամբ[5]։
Պատկերասրահ
- Լուիջի Կառլո Բորրոմեոյի գերեզմանաքարը
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.