Լուի VIII (սեպտեմբերի 5, 1187, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 8, 1226[1][2], Մոնպենսիե), անվանել են Առյուծ (ֆր.՝ le Lion), եղել է Ֆրանսիայի թագավոր 1223-ից 1226 թվականներին, Կապետինգների դինաստիայի ութերորդ թագավորը։ 1216-ից 1217 թվականներին նա նաև հավակնել է Անգլիայի թագին։ Լուին եղել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսի միակ ողջ մնացած որդին նրա առաջին կին Իզաբելլա դե Հենոյից, ումից նա ժառանգել է Արտուայի կոմսությունը։

Չնայած Լուին կարճ է կառավարել որպես թագավոր, նա ակտիվ առաջնորդ է եղել որպես թագաժառանգ արքայազն։ Բարոնների առաջին պատերազմի ժամանակ 1215-17 թվականներին ընդդեմ Անգլիայի թագավոր Հովհանի, նրա մարտական սխրանքների համար նրան կոչել են Առյուծ։ 1214 թվականին Ռոշ-Ու-Մուանայի ճակատամարտում հաղթանակից հետո նա նվաճեց Հարավային Անգլիան և հռչակվեց «Անգլիայի թագավոր» ապստամբած բարոնների կողմից Լոնդոնում 1216 թվականի հունսին։ Նրան երբեք չթագադրեցին, այնուամենայնիվ նա նորից բարձրացրեց իր հավակնեությունների հարցը, երբ նրան հեռացրեցին եկեղեցուց և դուրս մղեցին[4][5][6][7]։ 1217 թվականին Լուին սկսեց Գույանի նվաճումը` թողնելով միայն փոքր տարածք Բորդոյի շրջակայքում Հենրի III-ին։

Լուիի կարճ կառավարման շրջանում տեղի ունեցավ թագավորական զորքերի մասնակցությամբ Ալբիգոյան խաչակրաց արշավանքը հարավային Ֆրանսիայում։ Նա մահացավ 1226 թվականին և նրան փոխարինեց իր որդի Լուի IX Սուրբը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.