From Wikipedia, the free encyclopedia
Լարվածության գլխացավն ամենատարածվածն է առաջնային գլխացավերի շարքում, կազմում է դեպքերի մոտ 90%֊ը։ Այն անվանում են նաև սթրեսոգեն, հասարակ, գլխամաշկի մկանների լարվածության գլխացավ, «նևրոտիկ գլխարկ»։ 1988 թվականից ամբողջ աշխարհում ընդունված է լարվածության գլխացավ տերմինը[2]։
Լարվածության գլխացավ | |
---|---|
Տեսակ | ախտանիշ, հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | անհայտ |
Հիվանդության ախտանշաններ | գլխացավ[1] |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն[1] |
ՀՄԴ-9 | 307.81 և 339.1 |
ՀՄԴ-10 | G44.2 |
Բուժում | Ցավազրկող դեղամիջոցներ[1] և tricyclic antidepressant?[1] |
Tension headache Վիքիպահեստում |
Լարվածության տիպի գլխացավով տառապում է աշխարհի բնակչության 20,8% կամ 1,6 միլիարդը[3]։ Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Հաճախ այն կանանց մոտ առաջանում կամ սրվում է դաշտանից առաջ[4]։ Լարվածությամբ պայմանավորված գլխացավը չի պատահում ամսական 15 օրից ավելի հաճախակի և տևում է 4-6 ժամ։
Այն հիվանդները, ովքեր տառապում են գլխացավի այս տիպով, գանգատվում են ճնշող, ձգող ցավերից։ Ըստ տեղակայման գլխացավն անպայման երկկողմանի է, սակայն մի կողմը կարող է ցավել ավելի ուժեղ։ Հիվանդները բավականին պատկերավոր են նկարագրում իրենց ցավերի տեղակայումը՝ «գլուխը կարծես ձգում են օղակապով, մամլակով, կամ զգում են ծանր սաղավարտի առկայություն»։ Գլխացավի գագաթնակետին ի հայտ են գալիս այլ ախտանշաններ ևս՝ լուսավախություն, ձայնավախություն, անորեքսիա կամ սրտխառնոց։ Որպես կանոն այս ախտանշանները միասին չեն դիտվում։
Սակայն, եթե ցավն ունի քրոնիկ ընթացք՝ նոպայի գագաթնակետին ուղեկցող ախտանշանները կարող են ներկա լինել[5]։
Լարվածության գխացավը կարող է զարգանալ տարբեր պատճառներով։
Վարկածներից մեկը պնդում է, թե լարվածության գլխացավն առաջանում է աչքի ցիլիար մկանի, դեմքի միմիկայի մկանների, պարանոցի, մեջքի մկանների գերլարվածության հետևանքով։ Մկաններում կուտակվում է կաթնաթթու, որն էլ բերում է դրանց հոգնածությանը, և առաջանում է ցավի զգացողություն։ Մեծ ազդեցություն ունի անոթների սեղմումը գլխի մկանների կծկման պատճառով, ինչն էլ բերում է ուղեղի արյան շրջանառության խանգարմանը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ պատճառն ուղեղում գտնվող ցավի տարբերակման կենտրոնների ոչ ճիշտ աշխատանքն է ։
Լարվածության գլխացավի բուժման ժամանակ օգտագործվում են հակադեպրեսանտներ, ինչպես նաև մկանների լարվածությունը թուլացնող դեղեր, որոնց արդյունավետությունը լիարժեք ապացուցված չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.