ԼԳԲՏ իրավունքները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներից շատերում, այդ թվում Ֆրանսիայի նախկին գաղութներում, նույնասեռականների սեռական կյանքը չի համարվում քրեական հանցագործություն։ Սա մասամբ պայմանավորված է ֆրանսիական իշխանության ժամանակ գոյություն ունեցող հակա-համասեռամոլության մասին օրենքների բացակայությամբ։ Այնուամենայնիվ, անդամ պետությունների մեծ մասում, այդ թվում այն երկրներում, որտեղ նույնասեռականների սեռական գործունեությունը քրեական հանցանք չէ, առկա են սոցիալական տաբուներ։ Անդամ-պետությունների փոքրամասնություններում նույնասեռական զույգերը կարող են գրանցել քաղաքացիական միավորումներ կամ ամուսնություններ։