Լ’Աքվիլա (նաև՝ Աքվիլա, Լ’Ակվիլա, Ակվիլա իտալ.՝ L'Aquila - արծիվ), քաղաք և կոմունա կենտրոնական Իտալիայում՝ Աբրուցո մարզի Լ'Աքվիլա գավառում[2]։ Իտալական Աբրուցո տարածաշրջանի գլխավոր քաղաքը, Լ'Աքվիլա գավառի վարչական կենտրոնը։ Բնակչության թիվը՝ շուրջ 73,150 մարդ։ Յուրաքանչյուր օր շուրջ 100 հազար մարդ էլ այցելում է Լ’Աքվիլա՝ ուսանելու, աշխատելու, տեսարժան վայրերևը դիտելու, հանգստանալու (մերձակայքում գործում են լեռնադահուկային մի շարք առողջարաններ)։ Քաղաքը կառուցվել է Ատերնո գետի հովտում, բլրի վրա, շրջապատված է Ապենինյան լեռներով։ Քաղաքից հյուսիս-արևելք գտնվում է Ապենինների բարձրագույն գագաթը՝ Գրան-Սասսո լեռը։ Լ'Աքվիլան սահմանակից է Անտրոդոկո, Բարետե, Բարիշանո, Բորգոռոզե, Կանյանո Ամիտերնո, Կամպոտոստո, Կապիտինյանո, Կրոնյալետո, Ֆանո Ադրիանո, Ֆոսա, Իզոլա դել Գրան Սասո դ'Իտալիա, Լուկոլի, Մալիանո դե Մարսի, Օկրե, Պիետրակամելա, Պիցոլի, Ռոկա դի Կամբիո, Ռոկա դի Մեձո, Սանտո Ստեֆանո դի Սեսանիո, Սկոպիտո, Տոռնիմպարտե համայնքներին[3][4][5][6]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել
Լ’Աքվիլայի պատմական կենտրոնում, որը շրջանակված է միջնադարյան պարսպով, պահպանվել են նեղլիկ փողոցներ, Վերածննդի և բարոկկո ոճերով կառուցված շինություններ, գեղատեսիլ հրապարակներ։ Քաղաքն ունի համալսարան, ուսանողական ավան, մշակութային բազմաթիվ հաստատություններ, այդ թվում՝ թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ, գեղարվեստի ակադեմիա, կոնսերվատորիա։