ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
«Իքս մարդիկ։ Խավարի Փյունիկ» (անգլ.՝ X-Men: Dark Phoenix), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ՝ Marvel Comics ընկերության ստեղծած Իքս մարդիկ կոմիքսների հիման վրա։ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի տասերկուերորդ ֆիլմը։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը եղել է Սայմոն Քինբերգը։ Ռուսաստանի մեծ շուկայում վաճառքը կայացել է 2019 թվականի փետրվարի 14-ին[8][9]։
Ֆիլմը պատմում է հերոս դարձած Փյունիկի՝ պատանկեության մասին[10]։ Ջին Գրեյը սկսում է կատարելագործել իր մեջ անհավատալի ունակություններ, որոնք տանջում են նրան և դարձնում Խավարի Փյունիկ։ Հիմա Իքս մարդիկ պետք է որոշեն, ինչն է ավելի կարևոր՝ խմբի անդամի կյանքը թե՞ բոլոր երկրաբնակ մարդկանց կյանքը[11]։
Փիթերսը 2018 թվականի հունվարին հաստատել է, որ Հանս Ցիմերը կկատարի ֆիլմի երգը[12], չնայած իմերը 2016 թվականի մարտին ասել է, որ նա չի ուզում երգել ուրիշ սուպերհերոսային ֆիլմում, որովհետև արդեն երգել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում[13]։
Ֆիլմի թողարկումը ԱՄՆ-ում նախատեսված է եղել 2019 թվականի փետրվարի 14-ին[14]։ Բայց այն տեղափոխվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին[15]։
Քինբերգը ասել է, թե հույս ունի, որ 2016 թվականի մայիսին «Խավարի փյունիկը» կլինի ֆիլմերում առաջինը նոր տրիլոգիաներից՝ կենտրոնացված պաշտոնական Իքս մարդիկ ֆիլմաշարի երիտասարտ տարբերակի վրա[16]։
Դերասան | Կերպար |
---|---|
Ջեյմս Մաքէվոյ | Չարլզ Քսավյե \ Պրոֆեսոր Իքս |
Մայքլ Ֆասբենդեր | Էրիկ Լենշեր \ Մագնետո |
Ջեննիֆեր Լոուրենս | Ռեյվեն Դարքհոլմ \ Միստիկ |
Նիկոլաս Հոլթ | Հենկ Մաքոյ \ Գազան |
Թայ Շերիդան | Սքոթ Սամերս \ Կիկլոպ |
Սոֆի Թյորներ | Ջին Գրեյ \ Փյունիկ |
Ալեքսանդրա Շիփ | Օրորո Մոնրո \ Փոթորիկ |
Քոդի Սմիթ-ՄաքՖի | Քուրթ Վագներ \ Գիշերային օձ |
Էվան Փիթերս | Պեդրո Մաքսիմոֆֆ \ Սնդիկ |
Ջեսիկա Չեսթեյն | Լիլանդրա Ներամանի |
Օլիվիա Մանն | Բեթսի Բրեդոկ \ Փսայլոք |
Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունիսի 28-ին Մոնրեալում «Պատանեկան հոգի» (անգլ.՝ Teen Spirit) աշխատանքային անվանմամբ[17][18]։ 2017 թվականի հունիսի վերջին Էվան Փիթերսը և Լամար Ջոնսոնը միացան դերասանական կազմին[19]։ 2017 թվականի օգոստոսին Ջեսիկա Չեսթեյնը հաստատել է իր մասնակցությունը ֆիլմում[20]։ 2017 թվականի սեպտեմեբերին Դանիել Կադմորը հայտնել է, որ նա կհայտնվի ֆիլմում, բայց չի կարող ասել կկատարի Կոլոսսի կերպարը թե նոր կերպար[21]։ Նույն ամսում Օլիվիա Մաննը հայտնել է, որ նա կվերադառնա Փսայլոկի կերպարին[22]։ Նկարահանումները ավարտվել են 2017 թվականի հոկտեմբերի 14-ին[23]։ Թշնամին լինելու է ռոբոտ՝ ստեղծված Չարլզի և Մագնետոյի կողմից՝ «Նատիսկ» անվանմամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.