Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ (անգլ.՝ Irving G. Thalberg Memorial Award), ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ, որը շնորհվում է կինոարտադրության զարգացման մեջ պրոդյուսերական նշանակալի ներդրման համար։ Մրցանակը անվանակոչվել է ի պատիվ Իրվինգ Թալբերգի՝ լեգենդար Metro-Goldwyn-Mayer ընկերության արտադրական բաժնի ղեկավարի։ Մրցանակը «Օսկարի» սովորական արձանիկը չէ, այլ Իրվինգ Թալբերգի ոչ մեծ բրոնզե գլուխը՝ կանգնեցված սև մարմարից պատրաստված արձանիկի վրա։ Հանձնվել է ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1937 թվականին (Իրվինգ Թալբերգի մահից մեկ տարի անց)։
Մրցանակը շատ հազվագյուտ է համարվում, քանի որ հանձնվում է ոչ ամեն տարի։ 1938 թվականից մինչև 2011–ը ընկած ժամանակահատվածում հանձնվել է ընդամենը 39 մրցանակ։