Իսպանիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիան ունիտար պետություն է։ Նրա հիմնական վարչատարածքային միավորն ինքնավար համայնքն է (իսպ.՝ comunidad autónoma): Ներկայումս ինքնավարն համայնքները 17-ն են, որոնք ստեղծվել են`1978 թվականին ընդունված սահմանադրության համաձայն։ Ինքնավար համայնքներն ունեն իրենց սեփական սահմանադրությունները։ Ինքնավար համայնքները բաժանվում են 52 մարզերի (իսպ.՝ provincias)` ներառելով երկու այսպես կոչված ինքնավար քաղաքներ (իսպ.՝ ciudades autónomas) Աֆրիկայում՝ Սեուտա և Մելիլյա։ Մարզերը բաժանվում են կոմարկների, որոնք էլ բաժանվում են մունիցիպիաների (մինչև առանձին բնակավայրերի և թաղամասների)։