Քսանանիստ
From Wikipedia, the free encyclopedia
Քսանանիստ կամ իկոսաէդր (հունարենից ico՝ քսան և hedra՝ նիստ), կանոնական ուռուցիկ բազմանիստ, որը կազմված է 20 կանոնավոր եռանկյուններից[1]։ 12 գագաթներից յուրաքանչյուրը գագաթ է հանդիսանում 5 հավասարակողմ եռանկյունների համար, այդ իսկ պատճառով գագաթի անկյուննների գումարը 300 է։ Քսանանիստն ունի 30 կող։ Ինչպես այլ կանոնական բազմանիստերը քսանանիստի կողերը ևս ունեն հավասար երկարություններ, իսկ նիստերը՝ հավասար մակերեսներ։ Քսանանիստն ունի 15 համաչափության առանցք, որոնցից յուրաքանչյուրն անցնւում է հակադիր զուգահեռ կողերի միջնակետերով։ Համաչափության առանցքների հատման կետը հանդիսանում է նրա համաչափության կենտրոն։
Քսանանիստ | |
---|---|
Տիպ | Կանոնավոր բազմանիստ |
Կող | Հավասարակողմ եռանկյուն |
Նիստեր | 20 |
Կողեր | 30 |
Բարձրություն | 12 |
Մի գագաթից դուրս եկող նիստեր | 5 |
Մակերևույթի մակերես | |
Ծավալ | |
Ներգծյալ շրջանագծի շառավիղ | |
Արտագծյալ շրջանագծի շառավիղ | |
Սիմետրիայի խումբ | Икосаэдрическая (Ih) |
Համաչափության հարթությունները նույնպես 15-ն են։ Համաչափության հարթություններն անցնում են նույն հարթության մեջ գտնվով 4 գագաթներով և հակադիր զուգահեռ կողերի միջնակետերով։
Մակերես՝ S, ծավալ V կող a,
Մակերես՝
Ծավալ՝
Արտագծյալ շրջանագծի շառավիղ՝
Ներգծյալ շրջանագծի շառավիղ՝