Կովկասյան լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Կովկասյան լեզուներ (հնացած տերմին՝ իբերա-կովկասյան լեզուներ), Կովկասի լեզուների պայմանական անվանումը։ Կովկասի սահմաններից դուրս գտնվող ոչ մի լեզվաընտանիքի մեջ չի մտնում (հնդեվրոպական, ալթայական կամ սեմական)։
Չշփոթել Կովկասի լեզուներ հոդվածի հետ։
Կովկասի բազմաթիվ լեզուները, չհաշված այնտեղ տարածված հնդեվրոպական և թուրքական լեզուները, կազմում են կովկասյան լեզվախումբը, որը բաժանվում է չորս ճյուղի[1]։
Պետք է տարբերել կովկասյան լեզուներ և Կովկասի լեզուներ տերմինները, որոնց մեջ կա մեծ տարբերություն, քանի որ առաջինը վերաբերում է կովկասյան լեզվախմբին պատկանող լեզուներին, իսկ երկրորդը Կովկասի տարածքում ապրող ազգերի կամ ազգությունների կողմից օգտագործվող լեզուներն են։