Տալիա Շայր
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Տալիա Շայր (անգլ.՝ Talia Shire, ծնված Տալիա Ռոուզ Կոպոլա (անգլ.՝ Talia Rose Coppola), ապրիլի 25, 1946(1946-04-25)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Կնքահայրը» և «Ռոկկի» ֆիլմերում մարմնավորած դերերով։ «Կնքահայրը 2» ֆիլմում (1974) Կոնի Կորլեոնեի և «Ռոկկի» ֆիլմում (1976) Ադրիանա Պենինոյի կերպարների համար դերասանուհին երկու անգամ արժանացել է Օսկարի։
![]() անգլ.՝ Talia Shire | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1946(1946-04-25)[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | William A. Shine Great Neck South High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Կարմինե Կոպոլա, մայր՝ Italia Coppola? |
Ամուսին(ներ) | Դևիդ Շայր և Ջեք Շվարցման |
Երեխա(ներ) | Ռոբերտ Կոպոլա Շվարցման և Ջեյսոն Շվարցման |
Ծնվել է վերադաշնակողի և կոմպոզիտորի ընտանիքում։ Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հարազատ քույրն է, դերասան Ջեյսոն Շվարցմանի մայրը, Նիկոլաս Քեյջի մորաքույրը (հորաքույրը)։ Եղել է կոմպոզիտոր Դեյվիդ Շայրի կինը։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Մետյու Օրլանդո Շայրը։ Երկրորդ անգամ ամուսնացել է պրոդյուսեր Ջեկ Շվարցմանի հետ, մինչև 1994 թվականի հունիսի 15-ը։ Տալիան ունի երկու որդի։