Հին հույն դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia
Էսքիլես (մ. թ. ա. 525[1][2][3], Էլևսին[3] - մ. թ. ա. 456[4][2][3], Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը, կանգնած է ողբերգության՝ որպես ժանրի սկզբնավորման ակունքներում։
Էսքիլես հին հունարեն՝ Αἰσχύλος | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 525[1][2][3] |
Ծննդավայր | Էլևսին[3] |
Վախճանվել է | մ. թ. ա. 456[4][2][3] |
Վախճանի վայր | Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ողբերգակ, ռազմիկ և դրամատուրգ |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Ժանրեր | հին հունական ողբերգություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Ագամեմնոն, The Libation Bearers?, Eumenides?, Պարսիկներ, Պրոմեթևսը շղթայված[4], Յոթն ընդդեմ Թեբեի և The Suppliants? |
Զավակներ | Euphorion? և Eueon? |
Էսքիլես Վիքիքաղվածքում | |
Aeschylus Վիքիպահեստում |
Ծնվել է մ.թ.ա. 525 թ. Աթենքին մերձակա Էլևսին բնակավայրում։ Նրա հայրն՝ Եվփորիոնը, ազնվական հարուստ տոհմի շառավիղ էր։ Մանկության տարիներին Էսքիլոսը ականատես է եղել Աթենքի ներքին բուռն պայքարին, տապալվում էր արիստոկրատիայի իշխանությունը և հաստատվում էր աթենական դեմոկրատիան։ Էսքիլոսը թեև կողմակից է եղել դեմոկրատիային, այդուհանդերձ դեմ եղել արմատական դեմոկրատական փոփոխություններին։ Էսքիլոսի կյանքը զուգադիպել է հունա-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին, մասնակցել է Մարաթոնի ճակատամարտին (մ.թ.ա 490 թ.), որի ընթացքում ծանր վիրավորվել է։ Մասնակցել է նաև Սալամիսի (մ.թ.ա. 480 թ) և Պլատեայի (մ.թ.ա. 479 թ.) ճակատամարտներին։
Իր առաջին ողբերգությունը բեմադրել է 25 տարեկան հասակում։ Ողբերգակների մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել մոտ 40 տարեկանում։ Կենդանության օրոք նրան հաղթանակ է շնորհվել 13 անգամ։ Մոտ 472 թ. Էսքիլոսը հեռացել է Աթենքից Սիկիլիա, որտեղ բեմադրել է իր ողբերգությունները։ Վերադարձել է Աթենք 468 թ.։ Ողբերգակի մահից երկու տարի առաջ մեծ հաջողությամբ բեմադրվել է նրա «Օրեստիա» եռագրությունը, որից հետո Էսքիլոսն անհասկանալի պատճառով նորից մեկնել է Սիցիլիա։ Մ.թ.ա. 456 թ. նա վախճանվել է և թաղվել է Գելե քաղաքում։
Նրա մահվան շուրջը հյուսվել է հետևյալ լեգենդը. երբ Էսքիլոսը նստած էր դաշտում, բարձրում թռչող արծիվը, ծերունու ճաղատ գլուխը քարի տեղ դնելով, նրա վրա բաց է թողնում մագիլներով բռնած կրիան,՝ պատյանը ջախջախելու համար։ Կրիան ընկնում է Էսքիլոսի գլխին և սպանում նրան։
Էսքիլոսը գրել է մոտ 90 դրամատիկական գրվածքներ (հիմնականում ողբերգություններ), որոնցից ամբողջությամբ մեզ են հասել միայն յոթը։ Դրանք են՝ Խնդրարկուներ, Պարսիկներ, Յոթն ընդդեմ Թեբեի, Պրոմեթևսը շղթայված, Ագամեմնոն, Քոեփորներ, Եվմենիդներ (վերջին երեքը մտնում են Օրեստիա եռագրության մեջ)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.