Էպիզոոտոլոգիա
From Wikipedia, the free encyclopedia
Էպիզոոտոլոգիա, (էպի… վրա, zoon – կենդանի և … լոգիա), գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման, զարգացման և մարման օրինաչափություններն ուսումնասիրող գիտություն։
Մշակում է նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, բուժման և կանխարգելման միջոցառումներ։ Ունի ընդհանուր և մասնավոր բաժիններ։ Ընդհանուրը բացահայտում է հիվանդությունների զարգացման պրոցեսի օրինաչափություններն ու ընդհանուր հարցերը, մշակում դրանց դեմ պայքարի ու վերացման սկզբունքները, իսկ մասնավորը՝ առանձին հիվանդություններին վերաբերող նույն հարցերը։