Էնդեմիկ կենդանիներ
From Wikipedia, the free encyclopedia
Բնաշխարհիկ կենդանիներ, էնդեմիկներ (եբրայերեն՝ endemos տեղական), աշխարհագրական ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված կենդանիներ։ Դրանց ծագումը պայմանավորված է տեղանքի բնակլիմայական մեկուսացածությամբ՝ անանցանելի արգելքներով, պատնեշներով, բարձր լեռներով, ջրավազաններով և այլն։ Այդ առումով ինքնուրույն միավոր է Հայկական լեռնաշխարհը, որին բնորոշ բնաշխարհիկ կենդանիներ հանդիպում են նաև Հայաստանում։