ավստրիացի լրագրող, գրող From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Ադլեր (գերմ.՝ Emma Adler, ի ծնե` Բրաուն (գերմ.՝ Braun), մայիսի 20, 1858[1][2], Դեբրեցեն, Հունգարիա[2] - փետրվարի 23, 1935[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), ավստրիացի կին քաղաքական և հասարակական գործիչ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստուհի, կանանց իրավունքների համար պայքարող, «Fin de siècle» պարբերականի խմբագիր, լրագրող, հրապարակախոս և թարգմանիչ։
Էմմա Ադլեր գերմ.՝ Emma Adler | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1858[1][2] |
Ծննդավայր | Դեբրեցեն, Հունգարիա[2] |
Մահացել է | փետրվարի 23, 1935[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
Քաղաքացիություն | Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանչուհի և գրող |
Ամուսին | Վիկտոր Ադլեր |
Կուսակցություն | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Ֆրիդրիխ Ադլեր և Karl Adler? |
Emma Adler Վիքիպահեստում |
Էմմա Ադլերը ծնվել է երկաթուղային աշխատող և գործարար Իգնաց Բրաունի ընտանիքում։ Ընտանիքը պատկանել է լիբերալ հրեական բուրժուազիային։
Վեց տարեկանում Էմման դարձել է սեռական բռնության զոհ, կորցրել է անմեղությունը և իրավունք չի ունեցել ամուսնանալ։
16 տարեկանում իր չորս եղբայրների ազդեցության տակ, որոնք համոզված սոցիալիստներ էին և որոնցից առավել հայտնի են Հենրիխ Բրաունը (1854-1927) և Ադոլֆ Բրաունը (1862-1929), նույնպես տարվել է սոցիալիզմի գաղափարներով և դարձել Սոցիալ-դեմոկրատական շարժման ակտիվիստ։
1878 թվականին ծանոթացել է Վիկտոր Ադլերի հետ, որը Վիեննայի հոգեբուժարանում աշխատել է որպես բժիշկ։ Նույն թվականին ամուսնացել է Վիկտորի հետ, որը դարձել Է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից և հիմնադիրներից մեկը։ Նրանց որդին` Ֆրիդրիխ Ադլերը, սոցիալիստական քաղաքական գործիչ էր և հեղափոխական, առավել հայտնի է որպես Ավստրիայի նախագահ-նախարար Կոմս Կարլ ֆոն Շտյուրգկին սպանող (1916)։
Եղել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության գործիչ, համագործակցել է այն ժամանակվա հրեա այլ գրողների հետ, ինչպիսիք են Հեդվիգ Դոհմը, Բերտա Պապենհայմը և Հեդվիգ Լախմանը, քաղաքական գործունեությունը համատեղել է գեղարվեստական ստեղծագործության հետ։ Աշխատել է կրթության աշխատողների ասոցիացիայում։ Եղել է անգլերենի և ֆրանսերենի դասախոս։
Խմբագրել է ավստրիական «Die Frau» կանանց ամսագիրը։ Համագործակցել է ավստրիական սոցիալ-դեմոկրատիայի «Arbeiter-Zeitung» թերթի հետ, որի հիմնադիրներից մեկը Ադելհեյդ Պոպն էր։
Հայտնի է Կարլ Կաուցկու հետ նամակագրությամբ։
Կյանքի ընթացքում ունեցել հոգեկան խանգարումներ և ծանր դեպրեսիաներ է ապրել, շատ ժամանակ է անցկացրել հոգեբուժական հիվանդանոցներում և առողջարաններում։
Մահացել է Ցյուրիխում, 1935 թվականին։
1887 թվականին դրամատուրգ Հերման Բարն Էմմա Ադլերին նվիրել է մեկ գործողությամբ պիես` «La marquesa d' Amaegui. Eine Plauderei»:
Էմմա Ադլերը բազմաթիվ պատմական վեպերի, գեղարվեստական թարգմանությունների հեղինակ է, այդ թվում՝ Իվան Տուրգենևի «Ողորմություն» առակը թարգմանել է գերմաներեն՝ այն դարձնելով երկու գործողությամբ պիես (1897)։ Տպագրվել է Մարիոն Լորմի և Էլեն Էրդմանի կեղծանուններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.