Էկլեկտիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Էկլետիզմ (հին հունարեն՝ ἐκλέγω «ընտրում եմ» բառից), փիլիսոփայական համակարգի ստեղծման եղանակ՝ տարբեր դրույթներ հաշվի առնվելով, որոնք փոխառնված են այլ փիլիսոփայական համակարգերից։ Այս տերմինն առաջին անգամ օգտագործվել է 2-րդ դարում ալեքսանդրիացի փիլիսոփա Փոթամոնի կողմից, որի մասին Դիոգենես Լայերտացին գրել է իր «Հայտնի փիլիսոփաների կյանքի, ուսմունքի և ասույթների մասին» տրակտատի վերջում։