From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Շվարցկոպֆ (գերմ.՝ Olga Maria Elisabeth Frederike Schwarzkopf, դեկտեմբերի 9, 1915, Յարոչին,Պոզնանի մոտ - օգոստոսի 3, 2006, Շրունս, Ավստրիա), նշանավոր գերմանացի օպերային երգչուհի (սոպրանո)։ Բրիտանիայի հպատակ 1953 թվականից, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ՝ 1992 թվականից։ Առավել հայտնի է Մոցարտի և Ռիխարդ Շտրաուսի օպերաներում դերեգերի, ինչպես նաև գերմանական երգերի կատարումներով։ Մահացել է 2006 թվականի օգոստոսի 3-ին, Շրունսում, Ավստրիա։
Էլիզաբեթ Շվարցկոպֆ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1915[1][2][3][…] Յարոցին, Պրուսիայի թագավորություն |
Երկիր | Գերմանիա, Ավստրիա և Միացյալ Թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 3, 2006[4][1][2][…] (90 տարեկան) Շրունս, Ավստրիա |
Գերեզման | Ցումիկոն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Աշխատավայր | Ջուլիարդ դպրոց[5] |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Walter Legge?[5] |
Պարգևներ | |
Elisabeth Schwarzkopf Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Շվարցկոպֆը ծնվել է 1915 թվականին ուսուցչի ընտանիքում։ 1934 թվականին ընդունվել է Բեռլինի երաժշտական բարձրագույն դպրոց։ 1938 թվականի ապրիլի 15-ին Վագների Պարսիֆալ օպերայում ունեցած դերերգով սկիզբ դրվեց նրա երաժշտական կարիերային։ Երգչուհուն հաջողություն բերեց Ռիխարդ Շտրաուսի «Ariadne auf Naxos» օպերայի Ցերբինետայի դերը։
1942 թվականին Կառլ Բյոմը Շվարցկոպֆին հրավիրեց Վիեննայի պետական օպերա։ Այստեղ նա կոլորատուրային դերերգերից անցավ լիրիկական սոպրանոյի համար ավելի դժվար դերերգերի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ 1947 թվականին մասնակցեց Վիեննայի օպերայի հյուրախաղերին Լոնդոնում, ինչպես նաև առաջին անգամ հանդես եկավ Զալցբուրգի փառատոնին, որտեղ արդյունքում դարձավ մշտական հյուր։ 1951 թվականին երգչուհին մասնակցեց առաջին հետպատերազմական Բայրոյթի փառատոնին՝ մենակատարի դերով՝ Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Եվայի դերով՝ «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայում։ 1951 թվականի սեպտեմբերի 11-ին Վենետիկում Շվարցկոպֆը Ստրավինսկու պնդմամբ և աջակցությամբ մասնակցեց նրա «Զվարճամոլի արկածները» օպերայի պրեմիերային։ 1952 թվականին Լա Սկալայի բերում կատարեց Մարշալշայի դերը Շտրաուսի «Վարդերի ասպետը» օպերայում․ այս դերերգը դարձավ նրա ամենաբարձր ձեռքբերումներից մեկը։ Երգչուհու այլ նշանավոր դերերգերն են՝ Դոննա Էլվիրան՝ «Դոն Ժուան»-ում, կոմսուհին՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», Ֆիորդիլիջին՝ «Այդպես են վարվում բոլորը», կոմսուհի Մադլենը՝ «Կապրիչիո»-ում, Ալիսա Ֆորդը՝ «Ֆալստաֆում»։ 1964 թվականին Շվարցկոպֆն առաջին անգամ հանդես եկավ Մետրոպոլիտեն օպերայում։
1953 թվականին ամուսնացավ «EMI» բրիտանական խոշոր ձայնագրման ընկերության պրոդյուսեր Վալտեր Լեգեի հետ։
1950-ական թվականների կեսերից Էլիզաբեթ Շվարցկոպֆի փառքն սկսում է աճել՝ որպես կամերային երգչուհի։ Նրա երգացանկն ընդգրկում էր Բախ, Գլյուկ, Մոցարտ, Բեթհովեն, Շուբերտ, Շուման, Բրամս, Վոլֆ, Շտրաուս, Գրիգ, Բրիտտեն և շատ այլ կոմպոզիտորներ։ Չի կարելի չգնահատել երգչուհու ունեցած ավանդը Հուգո Վոլֆի երաժշտական ժառանգության ժողովրդականացման գործում։
Շվարցկոպֆը ձայնագրել է նաև Յոհան Շտրաուսի և Ֆրանց Լեհարի մի քանի օպերետներ։
Օպերային բեմին երգչուհին հրաժեշտ տվեց 1971 թվականի դեկտեմբերի 31-ին․ վերջին համերգը 1979 թվականի մարտի 17-ին էր, և ավարտեց կարիերան նույն թվականի մարտի 22-ին՝ ամուսնու մահից հետո։ 1980-ական թվականներից վարպետության դասեր էր տալիս։
Էլիզաբեթ Շվարցկոպֆը շատ մրցանակների էր արժանացել, մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր էր։
Մահացել է 2006 թվականի օգոստոսի 3-ին կաթնագեղձի քաղցկեղից 90 տարեկան հասակում։
Ընդգրկված է Gramophone ամսագրի փառքի սրահում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.