Զոլոթուռն (գերմ.՝ Solothurn pronounced[[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈzoːlotʊrn]]](լսել); ֆր.՝Soleure ; իտալ.՝ Soletta[soˈletːa]; ռոմանշ.՝Soloturn), քաղաք Շվեյցարիայում։ Նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է և նույնանուն շրջանի միակ համայնքը։ Ընկած է Շվեյցարիայի հյուսիս-արևմուտքում՝ Աարե գետի զույգ ափերին, Վայսենշտայն սարի (Յուրա լեռնաշղթա) ստորոտին։ Զբաղեցնում է 6,28 քառակուսի կիլոմետր տարածք, որի 22,6 տոկոսն է միայն օգտագործվում գյուղատնտեսական նպատակներով[3]։ Մի ժամանակ տնտեսության գլխավոր ճյուղը համարվող գյուղատնտեսությունը վերջին շրջանում զգալիորեն զիջել է իր դիրքերը. բնակիչների մեծ մասը ներկայումս զբաղված է արդյունաբերության և կրթության բնագավառներում։
Զոլոթուռնի մշակութային կյանքի կարևորագուն իրադարձություններն են համարվում միջազգային կինոփառատոնը (Solothurner Filmtage) և «Զոլոտուրնյան գրական օրերը (Solothurner Literaturtagen):
Քաղաքն իր անվանումն ստացել է հին հռոմեական Salodurum բնակավայրի անունից։ 1530-ից 1792 թվականներին Զոլոթուռնում է գտնվել Շվեյցարիայում Ֆրանսիայիդեսպանի նստավայրը։ Հիմնականում հենց այդ ժամանակամիջոցում էլ կառուցվել են հին քաղաքամասի՝ մինչև օրս պահպանված շինությունները, որոնց շնորհիվ Զոլոտուրնը բարոկկո ոճով կառուցված շվեյցարական միակ քաղաքի համբավ է վայելում։
2017 թվականիդեկտեմբերի տվյալներով Զոլոթուռնում ապրում էր 16.703 մարդ, որոնց 21.1%-ը օտարերկրացիներ էին[4]։ 1999–ից 2009 թվականն ընկած տասնամյ ժամանակամիջոցում բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է 4.4%[5]:
Զոլոթուռնի տասնութ պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ ճիզվիտական եկեղեցին, շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին, Ուրզեն տաճարը, նեկայումս կանտոնային թանգարանի վերածված հին զինարանը, ռատհաուսը (վարչական շենքը), պետական արխիվի ու գրադարանի շենքերը, արվեստի ու բնության թանգարանները, ժամացույցով աշտարակը, Բլումենշտայն և Շտայնբրուգ դղյակները... Այդ ցուցակում ընդգրկված են նաև Զոլոթուռնի հին քաղաքամասն ամբողջությամբ՝ հին հռոմեական վիկուսով (ոչ մեծ բնակավայրով), միջնադարյան ու վաղ նորդարյան ժամանակաշրջաններից պահպանված շինություններով, քաղաքային պարսպի մնացորդներով։ Զոլոթուռնի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է նաև Շվեյցարական ժառանգության գույքացանկում[6]։
Հին քաղաքամասը
Սբ. Ուրզեն տաճարը
Գլխավոր շուկան
Սբ. Ուրսի ու Վիկտորի տաճարը
Աարեի առափյան՝ տաճարից
Կանտոնային դպրոցը
Հին զինարանը
Սբ. Մարիեն եկեղեցին
Ռատհաուսը
Կամուրջ Աարեի վրա
Ժամացույցով աշտարակը
Բազելյան աշտարակն ու դարպասը
Զոլոթուռնը Շվեյցարիայի Համադաշնությանը միացած տասնմեկերորդ կանտոնն է, և այդ թվանշանի նկատմամբ այստեղ հատուկ վերաբերմունք է դրսևորվել ու դրսևորվում։
Եկեղեցիների ու տաճարների քանակը հասցվել է տասնմեկի, նույնը վերաբերում է պատմական շատրվաններին, աշտարակներին[7]։ Մինչև անգամ գարեջրի տեղական գործարանն ու նրա արտադրած խմիչքն են Öufi անվանվել, որ դարձյալ նշանակում է տասնմեկ։
«Kantonsliste A-Objekte:Solothurn»(PDF). KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Claudio Affolter: Solothurn: Architektur und Städtebau 1850–1920. [Solothurn]: Lehrmittelverlag Kanton Solothurn, 2003, ISBN 3-905470-18-7.
Urs Amacher: Heilige Körper. Die elf Katakombenheiligen des Kantons Solothurn. Knapp Verlag Olten, 2016, ISBN 978-3-906311-29-6.
Bruno Amiet: Solothurnische Geschichte. Band I. Stadt und Kanton Solothurn von der Urgeschichte bis zum Ausgang des Mittelalters. Vogt-Schild AG, Solothurn 1952.
Ylva Backman: Gräber bei St. Peter und St. Urs in Solothurn – von der Römerzeit bis ins Mittelalter. In: Archäologie und Denkmalpflege im Kanton Solothurn. Heft 16, S. 61–70. Solothurn 2011, ISBN 978-3-9523216-6-9.
Stefan Blank, Markus Hochstrasser: Die Stadt Solothurn II. Die Kunstdenkmäler des Kantons Solothurn, Band II. Hrsg. von der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK, Bern 2008. (Kunstdenkmäler der Schweiz Band 113), ISBN 978-3-906131-88-7.
Felix C. Furrer (Hrsg.): Solothurn: Bild einer Stadt. Solothurn: Vogt-Schild, 1996. Կաղապար:Falsche ISBN.
Rolf Max Kully: Solothurnische Ortsnamen. Die Namen des Kantons, der Bezirke und der Gemeinden. Solothurnisches Namenbuch 1. Drucksachenverwaltung/Lehrmittelverlag Kanton Solothurn, 2003, ISBN 3-905470-17-9.
Andrea Nold: Ein Quartier an der Aare im römischen Solothurn. In: Archäologie und Denkmalpflege im Kanton Solothurn. Heft 16, S. 47–60. Solothurn 2011, ISBN 978-3-9523216-6-9.
Urs Scheidegger: Es war nicht immer so... – In den Akten der Stadtammänner von Solothurn nachgeblättert. Band I. Vogt-Schild Verlag, Solothurn 1985, ISBN 3-85962-073-8.
Urs Scheidegger: Es war nicht immer so... – In den Akten der Stadtammänner von Solothurn nachgeblättert. Band II. Vogt-Schild Verlag, Solothurn 1986, ISBN 3-85962-083-5.
Benno Schubiger: Die Stadt Solothurn I. Die Kunstdenkmäler des Kantons Solothurn, Band I. Hrsg. von der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Wiese Verlag, Basel 1994, (Kunstdenkmäler der Schweiz Band 86), ISBN 3-909164-08-0.
Solothurn – Beiträge zur Entwicklung der Stadt im Mittelalter. Kolloquium vom 13./14. November 1987 in Solothurn. Veröffentlichungen des Instituts für Denkmalpflege an der Eidgenössischen Technischen Hochschule Zürich, Band 9, Verlag der Fachvereine, Zürich 1990, ISBN 3-7281-1613-0.
Stuart Morgan: Vaubans Projekt zur Befestigung einer Schweizer Stadt. In: Cartographica Helvetica Heft 1 (1990) S. 22–28 VolltextԱրխիվացված 2016-04-02 Wayback Machine [betrifft die Stadt Solothurn].
Thomas Wallner: Solothurn – eine schöne Geschichte!: von der Stadt zum Kanton. 3. überarbeitete Ausgabe. [Solothurn]: Staatskanzlei des Kantons Solothurn, 1993.
Erich Weber (Hrsg.): Quer zum Fluss – Die Solothurner Aarebrücken. Schriftenreihe Historisches Museum Blumenstein, Nr. 2. Solothurn, 2008.
Samuel Rutishauser: Die Stadt Solothurn. (Schweizerische Kunstführer, Nr.912/913, Serie 93).Hrsg.Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK.Bern 2013, ISBN 978-3-03797-111-6.