From Wikipedia, the free encyclopedia
Զինված հակամարտություն, բաց, զինված շարունակական բնույթ կրող բախումներ երկու կամ ավելի կենտրոացված կողմերի միջև՝ իշխանության գլուխ գալու կամ տարածքային վիճաբանությունները լուծելու նպատակով։ Զինված հակամարտությունների, դրանց պատճառների և միտումներ մասին տեսական հիմքը ինչպես սահմանափակ է, այնպես էլ շատ կարևոր։ Սահմանափակ է քանի որ շատ բան չի ատաջարկվում զինված հակամարտության երևույթի և ընդհանուր բացատրության առումով և դա, թերևս, այնքան էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով խնդրի բարդությունը և բազմազանությունը։ Իսկ կարևոր է, քանի որ ուղղորդում է, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Վերլուծության ենթարկելով առանձին կոնֆլիկտները՝ հնարավոր է դառնում նկատել ծավալման նշանները և հետագա թեժացման կանխարգելման հնարավորւթյուններ որոնելը։ Արխիվացված 2012-07-22 Wayback Machine Զինված հակամարտությունների էությունը հասկանալու համար շատ կարևոր է հստակ տարբերակում մտցնել ավարտված և հետաձգված զինված հակամարտությունների միջև։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում քաղաքական լանդշաֆտը աղավաղված է պատերազմներով, որոնք վերսկսել են ոչ միայն զինադադար, այլ նաև հաշտության պայմանագիր կնքելուց հետո, ինչպես օրինակ Անգոլայում, Չեչնիայում, Խորվաթիայում, Ֆիլիպիններիում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայում։ Հաճախ դրանք վերադառնում են առավել կատաղի և ավերիչ տեսքով ու գրեթե միշտ ծանր նստելով հատկապես քաղաքացիական բնակչության վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միջազգային հումանիտար օրենքը առանձնացնում է հակամարտությունների երկու տեսակ.
Միջազգային հակամարտությունները ծավալվում են երկու կամ ավելի պետությունների Զինված Ուժերի միջև։ Որպես կանոն պատերազմները սկսվում են մի ազգի կողմից մյուսին պատերազմի հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, ԶՈՒ-ի անընդհատ փոփոխվող բնույթը կասկածի տակ է դրել նման հայտարարություների կարևորությունը, քանի որ պատերազմական գործողությունները և այլ ոչ պայմանական պատերազմական իրավիճակները առավել հաճախակի են դարձել։ 2. Նմանօրինակ հակամարտությունները ծավալվում են կառավարական ուժերի և ոչ կառավարական զինված խմբավորումների միջև, կամ մի քանի զինված խմբավորումների միջև մի պետության ներսում։
Զինված հակամարտությունների պատճառները բազմաբույթ են։ Այնուամենայնիվ, հիմնական պատճառները, որոնք ներհատուկ են զինված հակամարտություններին, բաժանվում են առաջնային և երկրոդային պատճառների։ Առաջին խմբում են հարկ է նշել հետևյալ պատճառները.
Երկրոդայինների դեպքում որպես կանոն թվարկվում են.
Վերջին կետը կարիք ունի մեկնաբանության։ Այսպես. յուրաքանչյուր պատերազամում ունի իր առանձնահատուկ պատճառները որոնք ներհատուկ միայն իրեն և չեն հանդիպում այլ դեպքերում։ Այնումենյանիվ, այն որպես կանոն ստորադասվում է վերը նշված հիմնական պատճառներից որևէ մեկին կամ մի քանիսին։ Սակայն պատմաքաղաքական և սոցիալ-տնտեսական որոշակի գործոնների ազդեցության տակ դրսևորվում է յուրովի։ Արխիվացված 2012-07-22 Wayback Machine
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.