Զաքարիա Բ Վաղարշապատցի
From Wikipedia, the free encyclopedia
Զաքարիա Բ Վաղարշապատցի (անհայտ - 1520, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1515 թվականից։ Հաջորդել է Սարգիս Գ Մյուսայլին։
Զաքարիա Բ Վաղարշապատցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1520 |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Նախապես եղել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան։ 1506 թվականին Սարգիս Գ Մյուսայլի կողմից նշանակվել է աթոռակալ։ Աթոռակից եղած ժամանակ կարողացել է սերտ հարաբերություններ հաստատել Պարսկաստանում նոր գահ բարձրացած շահ Իսմայիլ I-ի հետ և «Աստուծոյ տեսչութեամբ և ձեռօք իւրոք» Հայոց եկեղեցիներին ազատել հարկերից։ 1515 թվականին Սարգիս Գ-ի մահից հետո Մայր Աթոռի միաբանները Զաքարիա Վաղարշապատցուն ընտրել են Ամենայն Հայոց կաթողիկոս։
Նույն թվականին Զաքարիա Բ Վաղարշապատցին Սարգիս եպիսկոպոս Վրաստանցուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Դ Վրաստանցի) նշանակել է աթոռակից։ Պարսկա-օսմանյան պատերազմերի պատճառով Մայր Աթոռն ու Մայր Տաճարը թալանվել են, միաբանների մեծ մասը կոտորվել է, մյուսները ցրվել են տարբեր վայրեր։ Զաքարիա Բ Վաղարշապատցին հսկայական ջանքեր է գործադրել Մայր Աթոռն ու Մայր Տաճարը վերականգնելու, ցրված միաբաններին դարձյալ հավաքելու համար։ Զաքարիա Բ Վաղարշապատցու եղբորորդին և աշակերտը՝ Գրիգոր եպիսկոպոսը, դարձել է Կ. Պոլսի պատրիարք, իսկ ավելի ուշ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս (Գրիգոր ԺԱ Բյուզանդացի)։
Կաթողիկոսական գահին Զաքարիա Բ Վաղարշապատցուն հաջորդել է Սարգիս Դ Վրաստանցին։