From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածի ներգործության օրենք, ֆիզիկական քիմիայի հիմնական օրենքներից է։
Ձևակերպել են նորվեգացի գիտնականներ Կ․ Գուլդբերգը և Պ․ Վաագեն 1864—1867 թվականներին։
Զանգվածի ներգործության օրենքը կապ է հաստատում քիմիական ռեակցիայի արագության և փոխազդվող նյութերի խտությունների միջև։ Համաձայն զանգվածի ներգործության օրենքի, արագությունը, որով նյութը փոխազդում է նյութի հետ, կախված է դրանց խտությունից կամ ակտիվությունից։ Դարձելի ռեակցիայի համար՝ , ուղիղ ռեակցիայի (ձախից աջ ընթացող) արագությունը արտահայտվում է , հետադարձ ռեակցիայի (աջից ձախ ընթացող) արագությունը՝ , որտեղ և -ը ռեակցիաների արագությունների հաստատուններն են կամ տեսակարար արագությունները, -ը՝ նյութերի խտությունները։ Ուղիղ ռեակցիայի արագությունը ռեակցիայի ընթացքում փոքրանում է, իսկ հետադարձ ռեակցիայինը՝ մեծանում։ Երբ ռեակցիաների արագությունները հավասարվում են՝ , հաստատվում է hավասարակշռություն։ Այդ դեպքում ռեակցիային մասնակցող նյութերի խտությունների միջև կապն արտահայտվում է առնչությամբ, որտեղ -ն հաստատուն մեծություն է տվյալ ռեակցիայի և ջերմաստիճանի համար և կոչվում է ռեակցիայի հավասարակշռության հաստատուն (կոնստանտ)։ Գազային նյութերի համար հավասարումն արտահայտվում է նյութերի պարցիալ ճնշումներով։ Զանգվածի ներգործության օրենքը կիրառվում է քիմիական պրոցեսների տարբեր հաշվարկների համար (օրինակ, ամոնիակի սինթեզ, ծծմբային գազի օքսիդացում և այլն), թույլ է տալիս վճռելու հարցեր, թե նյութերի խտություևների տրված հարաբերության դեպքում որ ուղղությամբ կընթանա ռեակցիան, որքան շատ կստացվի ցանկալի նյութը ռեակցիայի այս կամ այն պայմաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 658)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգվածի ներգործության օրենք» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.