ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Զախարիա Աստրուկ (ֆր.՝ Zacharie Astruc, փետրվարի 23, 1833[1][2], Անժե - մայիսի 24, 1907[3][2][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, լրագրող, քանդակագործ, կոմպոզիտոր և գրող։
Զախարիա Աստրուկ ֆր.՝ Zacharie Astruc | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1833[1][2] |
Ծննդավայր | Անժե |
Մահացել է | մայիսի 24, 1907[3][2][4] (74 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ստեղծագործություն(ներ) | Le Marchand de masques? |
Մասնագիտություն | քանդակագործ, արվեստի քննադատ, նկարիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Zacharie Astruc Վիքիպահեստում |
Սկզբում աշխատել է լրագրող և գեղարվեստական քննադատ Echo du Nord և Pays ամսագրերում։ Հետո Լիլ քաղաքում ստեղծել է Mascarille ամսագիրը, իսկ 1872 թվականին Մադրիդում L’Espagne nouveau ֆրնասիական ամսագիրը։ Նաև գեղարվեստական գրականության հրատարակիչ էր։
Նա Անրի Ֆանտեն-Լատուրայի ընկերն էր, որի միջոցով էլ ծանոթացավ Էդուարդ Մանեի հետ։ Աստրուկը Էդուարդ Մանեի աշխատանքների երկրպագուն էր։
Աստրուկը հիացած էր Ֆանտեն-Լատուրայի և Մանեի աշխատանքներով։ Մանեն նկարել է նրա դիմանկարը։ Նա նաև նկարել է Ֆրեդերիկ Բազիլի դիմանկարը։ Աստրուկը նաև մոտ էր նկարիչ Կարոլյուս-Դյուրանի հետ։
Աստրուկի վրա մեծ ազդեցություն թողնել է ճապոնական արվեստը և իսպանական գեղանկարչությունը։ 1874 թվականին նկարիչը մասնակցել է իմպրեսիոնիստների ցուցահանդեսին։ Ավելի ուշ սկսում է ավելի մեծ նշանակություն տալ քանդակագործությանը։ Զախարիա Աստրուկի աշխատանքներից ամենահայտնին Դիմակների վաճառականն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.