Երկբևեռ տրանզիստոր
From Wikipedia, the free encyclopedia
Երկբևեռ հանգույցային տրանզիստոր (ԵՀՏ կամ երկբևեռ տրանզիստոր), տրանզիստորի տեսակ է, որը կազմված է երկու տիպի կիսահաղորդչային կոնտակտներից։ ԵՀՏ-ներն կարող են օգտագործվել, որպես ուժեղարարներ, փոխարկիչներ, կամ որպես տատանակներ (օսցիլյատոր)։ ԵՀՏ-ները կարող են նաև հանդես գալ ինչպես անհատական դիսկրետ բաղադրիչներ այնպես էլ որպես ինտեգրալ սխեմաների բաղադրիչ մասեր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սխեմատիկ սիմվոլներ PNP- and NPN-տիպի ԵՀՏ-ի համար։ |
Երկբևեռ տրանզիստորներին անվանում են այսպես, քանի որ նրանց գործունեության մեջ ընդգրկվում են և՛ էլեկտրոնները և՛ խոռոչները։ Այս երկու տեսակի լիցք կրողները՝ քվազիմասնիկները, բնութագրվում են երկու տեսակի նյութերով՝ դոպինգ կիսահաղորդչային (դոպված,n) կամ կիսահաղորդչային(p), ընդորում էլեկտրոնները ավելի շատ են n-տիպի կիսահաղորդիչներում, մինչդեռ էլեկտրոնային խոռոչները՝ p-տիպի կիսահաղորդիչներում։ Ի տարբերություն սրանց, միաբևեռ տրանզիստորները, ինչպիսիք են տեղային տրանզիստորները ունեն մեկ տեսակի քվազիմասնիկներ։
Լիցքերի հոսքը ԵՀՏ-ում տեղի է ունենում կիսահաղորդչային քվազիմասնիկների դիֆուզիայի միջոցով օգտագործելով երկու տարբեր մակերեսներում կենտրոնացված լիցքերի հանգույցը։ ԵՀՏ-ների այդ տարածքները անվանում են՝ արտանետող/էմիտոր, հավաքող/կոլեկտոր, և հիմքը/բազա։ Որպես կանոն, էմիտորային մակերեսները ավելի սեղմված են համեմատած մյուս երկուսի հետ, մինչդեռ քվազիմասնիկային կոնցետրացիանների շերտերը մեծապես գտնվում են բազայում և կոլեկտորում և գրեթե նույնն են։ Ըստ նախագծման, հիմնական ԵՀՏ-ների հոսանքը առաջանում է լիցքերի հոսքի ներարկում դեպի բարձր կոնցենտրացված էմիտորից դեպի բազա ֆիզիկական երոևույթի միջոցով, իսկ բազայում փոքր չափի կրիչներն են, որն էլ այն տարածում է դեպի կոլեկտոր, և այսպիսով ԵՀՏ-ը դասակարգվում են, որպես փոքր-կրիչավոր սարքեր։