From Wikipedia, the free encyclopedia
Երկարաբեղիկներ, փայտահատ բզեզներ (լատին․՝ Cerambycidae), բզեզների ընտանիք։ Հայաստանում հայտնի է 250 տեսակ։
Երակաբեղիկներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Cerambycidae
Latreille, 1802
|
||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Cerambyx |
||||||||||
Ենթաընտանիքներ | ||||||||||
Anoplodermatinae | ||||||||||
|
Մարմինը սովորաբար նեղ ու երկար է (երկարությունը՝ 3-160 մմ), ուսերը՝ դուրս ցցված։ Վերնաթևերը զուգահեռ են կամ դեպի հետ նեղացող, հազվադեպ՝ մի փոքր օվալաձև, սկավառակը՝ միշտ առանց ակոսների, կետերի կամ հատիկաշարքերի։ Բեղիկները թելաձև են, արուինը՝ ավելի երկար (երբեմն՝ մարմնից մի փոքր ավելի), թաթերը՝ սովորաբար տեսանելի 4 հոդով։
Երկարաբեղիկների մեծ մասը զարգանում է կենդանի կամ փտած բնափայտում, որոշ տեսակներ ապրում են խոտաբույսերի ցողուններում, մյուսները հողում՝ սնվելով արմատներով։ Սերունդը միամյա կամ բազմամյա է։
Շատ տեսակներ գյուղատնտեսական և անտառային բույսերի վնասատուներ են։ Հիմնական վնասը հասցնում է թրթուրը, բայց լրացուցիչ սնման կարգով հասուն բզեզը նույնպես կարող է վնասել։ Մերկասերմ ծառերին վնասում են նոնոխամուսները, կաղնուն՝ կաղնու մեծ և փոքր երկարաբեղիկ, փայտե շինություններին, հեռագրասյուներին՝ տնային երկարաբեղիկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարաբեղիկներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարաբեղիկներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.