Երգեր (հեռուստաշոու)
From Wikipedia, the free encyclopedia
«Երգեր» (ռուս.՝ Песни), տաղանդների ռուսական վոկալ հեռուստաշոու՝ ռեալիթիի տարրերով։
Արագ փաստեր Երգեր, Տեսակ ...
Երգեր | |
---|---|
Տեսակ | հեռուստահաղորդում |
Արտադրող երկիր | ![]() |
Լեզու(ներ) | ռուսերեն |
Հեռարձակում | |
Ալիք | ՏՆՏ (հեռուստաընկերություն) |
Սկզբնական եթեր | փետրվարի 10, 2018 – հունիսի 1, 2019 |
Փակել
Հեռուստանախագծի պրեմիերան տեղի է ունեցել «ՏՆՏ» հեռուստաալիքով 2018 թվականի փետրվարի 10-ին։ Շոուի մասնակիցները պայքարում են երաժշտական լեյբլի հետ պայմանագիր կապելու համար, իսկ գլխավոր մրցանակը կազմում է 5 միլիոն ռուբլի։ Որպես պրոդյուսեր հանդես են գալիս Մաքսիմ Ֆադեևը (լեյբլ MALFA) և Տիմատին (լեյբլ Black Star Inc.)։ Նոր թողարկումները (քաստինգներ, ընտրությունները և հաշվետու համերգները) եթեր են հեռարձակվում շաբաթ օրերին (երբեմն կիրակի) ժամը 21։00-ին։
Առաջին եթերաշրջանի հաղթողը և 5 միլիոն ռուբլու սեփականատերը դարձավ Terry-ն։ Կրիստինա Կոշելևան և ԽԱԲԻԲ-ը պայմանագիր են կնքել ՄԱԼՖԱ լեյբլի հետ, իսկ Terry, DanyMuse և Наzима մասնակիցները՝ Black Star Inc. լեյբլի հետ։