From Wikipedia, the free encyclopedia
«Երաժշտության հնչյուններ (անգլ.՝ The Sound of Music), մյուզիքլ Ռիչարդ Ռոջերսի և Օսկար Համերստայն II-ի, հիմնված Հովարդ Լինդսկու և Ռասել Կրաուզի լիբրետոյի վրա, գրված է Մարիա ֆոն Տրապպի «Պատմություն Տրապպի ընտանիքի երգիչների մասին» (1949) ինքնակենսագրության հիման վրա։
«Երաժշտության հնչյուններ» | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Երաժշտություն | Ռիչարդ Չարլզ Ռոջերս |
Բառեր | Oscar Hammerstein II? |
Լիբրետո | Russel Crouse? և Howard Lindsay? |
Հիմնված է | The Story of the Trapp Family Singers? |
Կերպարներ | Maria Rainer?, Captain Georg von Trapp?, Max Detweiler?, The Mother Abbess?, Baroness Elsa Schräder?, Rolf Gruber?, Sister Bertha?, Sister Margareta?, Sister Sophia?, Herr Zeller?, Franz?, Frau Schmidt?, The Children?, Liesl von Trapp?, Friedrich von Trapp?, Louisa von Trapp?, Kurt von Trapp?, Brigitta von Trapp?, Marta von Trapp? և Gretl von Trapp? |
Մրցանակներ | |
Պրեմիերա | 1959 |
Պրեմիերան կայացել է 1959 թվականի նոյեմբերի 16-ին, Բրոդվեյի Լանտ Ֆոնտեն (Lunt-Fontanne) թատրոնում, գլխավոր դերերում Մերի Մարթինի և Թեոդոր Բիկելի կատարմամբ։ Ներկայացումը ներկայացվել է 1443 անգամ և արժանացել է Թոնի մրցանակի 9-ը անվանակարգից 5-ին, այդ թվում՝ «Լավագույն մյուզիքլ» անվանակարգին[1]: Եղել է Ռոջերսի և Համերստայնի վերջին հեղինակային դուետ-մյուզիքլը[2]․ Բրոդվեյյան պրեմիերայից 9 ամիս անց Համերստայնը քաղցկեղից մահացել է[3]։
1965 թվականին էկրան է բարձրացել մյուզիքլի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմ, որում գլխավոր դերերում հանդես են եկել Ջուլի Էնդրյուսը և Քրիստոֆեր Պլամմերը։ Այդ ֆիլմն արժանացել է 5 «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»[4]։
Իրադարձությունները զարգանում են Ավստրիայում, 1938 թվականին՝ անշլյուսի նախաշեմին։ Մարիայի կյանքի պատմությունն է, որը դայակի աշխատանքի է անցնում Զալցբուրգում բնակվող մի մեծ ընտանիքում, նախքան միանձնուհի դառնալու վերջնական որոշում կայացնելը։ Նա սիրահարվում է նախ ընտանիքի երեխաներին, ապա նաև նրանց այրիացած հորը՝ Կապիտան ֆոն Տրապպին։ Վերջինիս հրամայվում է ծառայության անցնել գերմանական նավատորմում, սակայն նա դեմ է նացիզմին։ Նա և Մարիան որոշում են երեխաների հետ միասին Ավստրաիյից փախչել։ պլան են։
Մյուզիքլի երգերից շատերը ստանդարտ կատարումներով ճանաչում են վայելում, ինչպես «Էդելվեյս»[5], «Իմ սիրած իրերը»[6], «Բարձրացիր ամեն լեռը»[7], «Դո Ռե Մի» (88-րդ տեղում) և գլխավոր երգը՝ « Երաժշտության ձայները», որը Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի ցանկում 10-րդ տեղում է[8]։
Գործողություն I
Գործողություն II
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.