![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Gray778_Trigeminal.png/640px-Gray778_Trigeminal.png&w=640&q=50)
Եռվորյակ նյարդ
From Wikipedia, the free encyclopedia
Եռվորյակ նյարդ (լատ. nervus trigeminus) թվով հինգերորդ զույգ գանգուղեղային նյարդն է։ Այն 12-րդ գանգուղեղային նյարդերից ամենախոշորն է։ Այն խառը տիպի նյարդ է, բաղկացած է շարժիչ և զգացող նյարդաթելերից։ Եռվորյակ նյարդը իր անվանումը ստացել է, ելնելով նրանից, որ նյարդաթելի զգացող մասը, դուրս գալով նյադային հանգույցից, բաժանվում է երեք հիմնական ճյուղերի։ Այդ ճյուղերն են՝
- վերին կամ ակնային (լատ․ nervus ophthalmicus) ճյուղը,
- միջին կամ վերծնոտային (լատ․ nervus maxillaris) ճյուղը
- ստորին կամ ստործնոտային (լատ․ nervus mandibularis) ճյուղը։
Այս երեք նյարդաճյուղերը ապահովում են գլխի և դեմքի մեծ մասերի զգայունությունը, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի զգայունությունը, ատամների, ինչպես նաև ուղեղի կարծր թաղանթի որոշակի հատվածը։ Նյարդի շարժական նյարդաթելերը ապահովվում են ծամողական և այլ մկաններ։ Եռվորյակ նյարդի պաթոլոգիայի դեպքում խանգարվում են թե շարժողական, թե զգացողական նյարդային համակարգերը։ Ամենատարածված հիվանդություններից է Եռվորյակ նյարդի նևրալգիան, որի ժամանակ հիվանդը զգում է սուր ճառագայթող ցավեր Եռվորյակ նյարդի թելերի ուղղությամբ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Gray778_Trigeminal.png/640px-Gray778_Trigeminal.png)