Ելիսեյան պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Ելիսեյան պալատ (ֆր.՝ Palais de l'Élysée), Ֆրանսիայի նախագահի նստավայրը Փարիզում։ Գտնվում է Փարիզի 8–րդ շրջանում՝ Ֆոբուր Սենտ Օնորե փողոցում։ Մյուրատի դահլիճում տեղի են ունենում Ֆրանսիայի նախարարների խորհրդի նիստերը։ Պալատի շրջակա այգիներում Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14–ին, տեղի են ունենում տոնակատարություններ՝ Ֆրանսիայի Հանրապետության օրվա առթիվ։
Արագ փաստեր Ելիսեյան պալատ, Երկիր` ...
Ելիսեյան պալատ | |
---|---|
ֆր.՝ Palais de l'Élysée | |
Գլխավոր մուտք | |
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | կլասիցիզմ |
Ճարտարապետ` | Արման–Կլոդ Մոլլե |
Կառուցման ժամանակաշրջան` | 1718—1722 |
![]() | |
![]() |
Փակել
Ելիսեյան պալատում նախագահը հանրապետական գվարդիայի հանդիսավոր պահակախմբով ընդունում է այլ պետությունների ղեկավարներին։