From Wikipedia, the free encyclopedia
Դիդիե Բուրկխալթերը (ֆր.՝ Didier Burkhalter, ապրիլի 17, 1960[1][2][3], Auvernier[4], Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ, ով ներկայացնում է Շվեյցարական լիբերալների կուսակցությունը։ 2009 թվականի նոյեմբերի 1-ից Շվեյցարիայի Դաշնային միության անդամ է։ 2009-2011 թվականներից ներքին գործերի դեպարտամենտի և 2012 թվականներին արտաքին գործերի դեպարտամենտի նախագահը։ Ընտրվել էր Շվեյցարիայի նախագահ և կատարել պարտականությունները 2014 թվականներին[6].
Դիդիե Բուրկհալթեր | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | ապրիլի 17, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Auvernier[4] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Պարգևներ | |
1990-2001 թվականներին եղել է Նևշատել գավառի խորհրդարանի պատգամավոր։ 2003-2007 թվականներին՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ։ 2007 թվականից՝ Շվեյցարիայի գավառների խորհրդի անդամ։
2009 թվականին ընտրվել է իր համակուսակցական Պասկալ Կուշպենի իրավահաջորդ Շվեյցարիայի դաշնային խորհրդում։ 2013 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի փոխնախագահ է։
2013 թվականի վերջին ընտրվել էր Շվեյցարիայի նախագահ։ Պաշտոնն ընդունել է 2014 թվականի հունվարի 1-ին։ Ընդ որում, Դիդեն նախագահի պաշտոնին զուգընթաց պահպանել է դեպարտամենտի արտաքին գործերի նախարարի ղեկավարի պաշտոնը[7]։
2014 թվականի մայիսի 8-ին Բուրկխալթերը՝ որպես ԵԱՀԿ ղեկավար, ժամանել է Մոսկվա, որպեսզի Վլադիմիր Պուտինի հետ քննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Բանակցություններից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ռուսական ղեկավարները կանչել են ֆեդերալացման կողմնակիցներին Ուկրաինայի հարավ-արևելքից՝ տեղափոխելու մայիսի 11-ի ն պլանավորված հանրաքվեն[8]։
2015 թվականիի հունվարի 1-ից թողել է Շվեյցարիայի նախագահի պաշտոնը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.