From Wikipedia, the free encyclopedia
Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, ունենալով բայի իմաստ ու սեռի քերականական կարգ, ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի[1]։
Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։
Անկախ դերբայները ունեն ինքնուրույն շարահյուսական կիրառություն և անկախ բառային միավորներ են։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝
Կախյալ դերբայները, որ կոչվում են նաև ձևաբայեր, ինքնուրույն շարահյուսական կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։
Ժամանակակից հայերենի կախյալ դերբայներն են՝
Դերբայ | Հիմք | Վերջավորություն |
---|---|---|
Անորոշ | Կարդ, պատմ | ալ, ել |
Ենթակայական | կարդ, պատմ | ացող, ող |
Հարակատար | կարդ, պատմ | ացած, ած |
Համակատար | կարդ, պատմ | ալիս, ելիս |
Անկատար | կարդ, պատմ | ում, ում |
Վաղակատար | կարդ, պատմ | ացել, ել |
Ապակատար | կարդ, պատմ | ալու, ելու |
Ժխտական | կարդ, պատմ | ա, ի |
Դերբայների այն ձևերը, որոնք բայական հիմնական հատկանիշների հետ ունեն նաև ածականական կիրառություններ անվանվում են ածականական դերբայներ։ Հայերենում այսպիսի նշանակություն ունեն հարակատար, ապակատար, ենթակայական դերբայները։ Օրինակ՝ պատռած նամակ, վազող նապաստակ և այլն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.