From Wikipedia, the free encyclopedia
Դերանուն, անվան դեր կատարող բառ։ Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական։
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանց անվանելու։
Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։
Ցուցական դերանուններն են՝ սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու։
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։ Հարցական դերանուններն են՝ ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ: Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։
Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու։
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ՝ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններն են՝ ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե: Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու։
Անձնական դերանունը ածանցական դերանվան տեսակ է գրաբարում՝ մերայն, ձերայն և գործածվում է ստացական նշանակությամբ[1]։
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։
Օրինակ՝ Ինչո՞ւ նա գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էին, որ բերել էր իր հետ։
Հարցական դերանուններն են՝ ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարցական դերանուններից միայն ո՞վ դերանունն է, որ գոյականներից տարբեր հոլովում ունի։
Սա ներգոյական հոլով չունի. սեռականը լինում է ո՞ւմ, որից կազմվում են մյուս հոլովաձևերը. այսպես՝ տրական՝ ո՞ւմ, հայցական՝ ո՞ւմ, բացառական՝ ումի՞ց, գործիական՝ ումո՞վ:
Ո՞վ դերանվան հոգնակին լինում է ովքե՞ր, որը չի հոլովվում։
Ե՞րբ դերանունը ենթարկվում է գոյականական վա հոլովման՝ երբվա՞, երբվա՞ն, երբվանի՞ց:
Հոգնակի թիվ չունի։
Ի՞նչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ։
Ո՞ր դերանվան հոգնակին լինում է որո՞նք և ենթարկվում է գոյականական ց հոլովման։
Որքա՞ն, որչա՞փ, ինչպիսի՞, որպիսի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունները հոլովվում են միայն գոյականաբար գործածվելիս և դարձյալ ենթարկվում են ի հոլովման. այսպես՝ որքանի՞, քանի՞երորդից, ինչպիսիներո՞վ և այլն։
Այսպիսով, հարցական դերանուններից հոլովվում են գոյականական ո՞վ,ե՞րբ, ինչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները։ Մնացած դերանունները հարցում են արտահայտում գոյականական կամ բայական անդամի մասին և իրենց հիմնական կիրառության մեջ չեն հոլովվում։
Հարցական դերանունները նախադասության մեջ լինում են՝
Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա սովորաբար դրվում է՝
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։
Օրինակ՝ Նա, ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում։
Հարաբերական դերանունները նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները՝ ենթակա, ստորոգյալի մաս, լրացում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.