Դեղագործություն
From Wikipedia, the free encyclopedia
Դեղագործություն, առողջապահության բնագավառ, զբաղվում է դեղանյութերի որոնման, պատրաստման, հետազոտման, պահպանման, իրացման և դեղագործ, ծառայության կազմակերպման հարցերով։ Դեղագործության, դեղաբանության հետ մեկտեղ, կազմում է դեղաձևերի վերաբերյալ գիտություն՝ դեղագիտություն։ Երկար ժամանակ բուժումը և դեղերի պատրաստումը նույն մարդն էր կատարում։ Դեղամիջոցների քանակի մեծացմանը և դեղերի պատրաստման տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց անջատվեց բժշկի և դեղագործի գործունեությունը։