From Wikipedia, the free encyclopedia
Դատական քննություն, քրեական դատավարության փուլ, որտեղ առաջին ատյանի դատարանը դատաքննության մասնակիցների հետ մեկտեղ դատական նիստում քննում և լուծում է քրեական ու քաղաքացիական գործեր և կայացնում դատավճիռ կամ վճիռ։ Դատական քննությունը բաղկացած է հետևյալ մասերից, քրեական դատավարությունում՝ նախապատրաստում, դատաքննություն, դատական վիճաբանություններ, ամբաստանյալի վերջին խոսք, դատավճռի կայացում և հրապարակում, քաղաքացիական դատավարությունում՝ դատական նիստի նախապատրաստում, գործի ըստ էության քննում, դատական վիճաբանություններ և դատախազի եզրակացություն, վճռի կայացում և հրապարակում։ Քրեական գործեր քննելիս դատարանը որոշում է ամբաստանյալի մեղավոր կամ անմեղ լինելու, նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ նրան պատժից ազատելու, իսկ եթե կան հիմքեր, արդարացնելու հարցը։ Քաղաքացիական դատավարությունում դատարանը լուծում է կողմերի իրավունքների ն փոխհարաբերությունների իսկության, իսկ դրան համապատասխան՝ հայցը մերժելու կամ բավարարելու հարցը։ Դատական քննության նախապատրաստական մասում (քրեական դատավարությունում) դատարանը ստուգում է կանչված անձանց առկայությունը, ապահովում վկաների հեռացումը դատական նիստի դահլիճից։ Դատարանը այդ փուլում դատական քննության մասնակիցներին բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, որոշում գործի քննությունը շարունակելու հնարավորության հարցը։ Դատական քննության կարևոր օղակ է դատաքննությունը։ Այդ մասում ստուգվում և ուսումնասիրվում են ապացույցները, հարցաքննվում ևն ամբաստանյալը, վկաները, տուժողը, օրենքով նախատեսված դեպքում հրապարակվում են փաստաթղթեր։ Դատական վիճաբանությունների և դատախազի եզրակացության մասում, որին մասնակցելու իրավունք ունեն պետական մեղադրողը, քաղաքացիական հայցվորն ու պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները, ամբաստանյալը, նրա պաշտպանը, վերլուծվում են ուսումնասիրված ապացույցները, տրվում գնահատականներ։ Քաղաքացիական դատավարությունում դատական նիստի նախապատրաստումն ավարտելուց հետո դատարանը գործի էության մասին լսում է նախագահողի զեկուցումը։ Այնուհետև բացատրություններով հանդես են գալիս կողմերն ու գործին մասնակցող այլ անձինք։ Գործի համար կարնոր նշանակություն ունեցող դատավարական այլ գործողություններ կատարելուց հետո դատարանն անցնում է մտքերի փոխանակությանը, լսում դատախազի եզրակացությունը գործի էության մասին։ Անհրաժեշտ բոլոր գործողություններն ավարտելուց ն վերջնական եզրակացության հանգելուց հետո դատարանը կայացնում է որոշում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 308)։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.