From Wikipedia, the free encyclopedia
«Դավադիրը» (անգլ.՝ Insidious), ռեժիսոր Ջեյմս Վանի և սցենարիստ Լի Ուոնելի սարսափ ֆիլմը։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 1-ին[10]։
Դավադիրը անգլ.՝ Insidious | |
---|---|
Թատրոնային թողարկման պաստառ | |
Երկիր | ԱՄՆ Կանադա |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…], հոգեբանական սարսափ, արտասովոր դրամա, թրիլեր, դրամա, միստիկ ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին |
Թեմա | ուրվականներով տուն և գերբնական |
Թվական | սեպտեմբերի 13, 2010[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Վան[5][6][7] |
Պրոդյուսեր | Օրեն Պելի, Սթիվեն Շնայդեր և Ջեյսոն Բլամ |
Սցենարի հեղինակ | Լի Ուոննել |
Դերակատարներ | Պատրիկ Ուիլսոն[2][8][5][…], Ռոուզ Բիրն[2][8][5][…], Թայ Սիմփքինս[2][8][5][…], Բարբարա Հերշի[8][5], Լին Շեյ[8][5], Լի Ուոննել[8][5], Էնգուս Սեմփսոն[4], Հիթեր Թոքուինի[4], Ռուբեն Փլա[4], Ջոզեֆ Բիշարա[4], Ֆիլիպ Ֆրիդման[4], Ջեյ Լարոուզ[4] և Էմիլի Բրոբսթ[4] |
Օպերատոր | Ջոն Ռոբերտ Լեոնեթի |
Երաժշտություն | Ջոզեֆ Բիշարա |
Մոնտաժ | Ջեյմս Վան և Քիրք Մ. Մորի |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | IM Global, Stage 6 Films և Alliance Films |
Տևողություն | 102 րոպե |
Բյուջե | 1 500 000 $[9] |
Շահույթ | 97 009 150 $[9] |
Հաջորդ | Դավադիրը․ գլուխ 2 |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի պատմությունը սկսում է քնած տղայի սենյակի սև ու սպիտակ նկարահանումներով։ Հետո տեսախցիկը սենյակից տեղափոխվում է խոհանոց, որտեղ պատուհանի ետևում երևում է գլխի ուրվագիծ, այնուհետև ցուցադրվում է հայելին, որտեղ երևում է մոմը վառած չար, ծեր կնոջ դեմք։
Դասախոս Ջոշը, իր կին Ռենեն և երեք երեխաները (Դալթոնը, Ֆոսթերը և Քեփլին) տեղափոխվում են նոր տուն։ Դեռ չհասցնելով իրերը դասավորել՝ Ռենեն սկսում է տարօրինակ բաներ նկատել։ Գրքերը, որոնք նա դրել էր պահարանին, հանկարծ հայտնվում են գետնին, նոտաների տետրերի արկղը, որը երկար ժամանակ չէր կարողանում գտնել, հայտնվում է ձեղնահարկում, որտեղից հնչում են տարօրինակ ձայներ։ Մի անգամ երեկոյան Դալթոնը բարձրանում է ձեղնահարկ և փորձելով վառել այնտեղի լույսը՝ ընկնում է աստիճանից և հաջորդ առավոտ չի արթնանում։ Բժիշկները կարծում են, որ այդ երևույթը կոմա է, սակայն չեն կարողանում բացահայտել դրա առաջացման պատճառը․ նմանատիպ երևույթի նրանք դեռևս չէին հանդիպել։
Անցնում է երեք ամիս։ Ռենեն շարունակում է հանդիպել գերբնական երևույթների, այլևս չի դիմանում դրանց և համոզում է Ջոշին փոխել տունը՝ կարծելով, որ տեղափոխվելով նրանք կազատվեն ուրվականներից։ Սակայն ուրվականները շարունակում են հետապնդել ընտանիքին նաև նոր տանը։
Հուսահատվելով, Ռենեն հրավիրում է գերբնական երևույթների մասնագետներ Սփեքսին և Թաքերին։ Հետազոտելով տունը՝ Թաքերը բացահայտում է անոմալիա և նրանք օգնության են կանչում Էլիս Ռեյներին։
Էլիսը պատմում է ծնողներին, որ իրենց որդին ամենևին էլ կոմայի մեջ չէ և որ աստիճաններից ընկնելը դրա կապ չունի։ Նրանք ասում են, որ ֆիզիկապես իր մարմինն այստեղ է, բայց իր հոգին թռչում է։ Նաև պարզվում է, որ Դալթոնը դեռ վաղ հասակում կարողանում էր դուրս գալ աստրալ, սակայն «թռիչքներից» մեկում նա գնում է շատ հեռու և չի կարողանում ետ վերադառնալ։ Ուրվականները, որոնց տեսնում է Ռենեն, փորձում են տիրել Դալթոնի մարմնին։ Սակայն ուրվականների կողքին կա նաև մի դև, որը նույնպես ցանկանում է ստանալ տղային և բոլորից մոտիկն է գտնվում նրան։ Ջոշը չի հավատում Էլիսին և դուրս է անում նրան, սակայն, Դալթոնի սենյակում բացահայտելով նկարներ, որոնք բացահայտորեն ապացուցում են Էլիսի խոսքերի ճշմարտացիությունը, հասկանում է, որ վերջինս իրավացի էր և համաձայնվում է նրա առաջարկած օգնությանը։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ Դալթոնը աստրալ դուրս գալու կարողությունը ժառանգել է հորից, իսկ այժմ Ջոշը պետք է դուրս գա իր մարմնից և օգնի իր որդուն վերադառնալ, մինչև Դալթոնի մարմինը չի տիրել որևէ ուրիշ մեկը։
Դուրս գալով աստրալ՝ Ջոշը տեսնում է վախեցնող տարօրինակություններ։ Մի քիչ թափառելով հանդերձյալ թունելով՝ նա գտնում է Դալթոնին և նրանց կարծես թե հաջողվում է լքել աստրալը։ Սակայն Էլիսը սկսում է ինչ-որ բան կասկածել։ Նա լուսանկարում է Ջոշին և վերջինիս մոտ հիստերիա առաջանալով, խեղդում է նրան։ Ռենեն փախչում է դեպի բղավոցները, որտեղ գտնում է Էլիսի դին։ Նա սկսում է փնտրել և կանչել Ջոշին, սակայն չի գտնում։ Այնուհետև բացահայտում է տեսախցիկը և նկարում Ջոշի փոխարեն տեսնում է ծեր կնոջ ուրվականին, որն իրեն հետապնդել էր մանուկ հասակում։ Այդ րոպեին Ջոշն իր ձեռքը գցում է Ռենեի ուսին, և նա սարսափահար շրջվում է։ Դրանով էլ ֆիլմն ավարտվում է՝ թողնելով բաց վերջաբան։
«Դավադիրը» ռեժիսոր Ջեյմս Վանի և սցենարիստ Լի Ուոնելի երրորդ համատեղ աշխատանքն է։ Դրանից առաջ նրանք աշխատել են «Սղոց» և «Մեռած լռություն» ֆիլմերի վրա։ «Դավադիր»-ի նկարահանումները սկսել են 2010 թվականի սկզբին Լոս Անջելեսում[11]։ Սկզբում ֆիլմի անվանումն էր «Հետագան» (անգլ.՝ The Further), այնուհետև անվանափոխվում է «Աստրալ»-ի (անգլ.՝ The Astral)։ Ֆիլմի վերջնական անվանումը դարձավ «Դավադիրը»[12]։
Rotten Tomatoes կայքում ֆիլմի 132 կարծիքներից 65%-ը դրական են[13]։ Metacritic-ը, հիմնվելով 30 կարծիքների վրա, ֆիլմի գնահատեց 100-ից 52[14]։ Ռոջեր Էբերթը կինոնկարը 4 աստղից գնահատեց 2,5[15]։
Տարի | Արդյունք | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ստացող/աշխատանք |
---|---|---|---|---|
2011 | Հաղթանակ | Վախի հաշվիչ | Լավագույն սարսափ ֆիլմ | Ջեյմս Վան Լեիյգ Ուոննել |
2011 | Առաջադրված | Վախի հաշվիչ | Լավագույն ռեժիսոր | Ջեյմս Վան |
2011 | Առաջադրված | Վախի հաշվիչ | Լավագույն դերասանուհի | Ռոուզ Բիրն |
2011 | Հաղթանակ | Վախի հաշվիչ | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Լին Շեյ |
2011 | Առաջադրված | Վախի հաշվիչ | Լավագույն սցենար | Լեիգ Ուոննել |
2011 | Առաջադրված | Սատուրն | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Լին Շեյ |
2011 | Առաջադրված | Ճիչ մրցանակաբաշխություն 2011 | Լավագույն սարսափ ֆիլմ | − |
2011 | Առաջադրված | Ճիչ մրցանակաբաշխություն 2011 | Սարսափի լավագույն դերասան | Պատրիկ Ուիլսոն |
2011 | Առաջադրված | Ճիչ մրցանակաբաշխություն 2011 | Սարսափի լավագույն դերասանուհի | Ռոուզ Բիրն |
«Դավադիրը․ գլուխ 2» սիկվելը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին։ 2011 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Sony Pictures-ը գրանցվել է ֆիլմի օնլայն դոմենում՝ նկարահանելու երկրորդ ֆիլմը[16]։
«Դավադիրը․ գլուխ 3» պրիկվելը թողարկվել է 2015 թվականի հունիսի 5-ին՝ շահութային մեծ հաջողություններով և քննադատական խառը արձագանքներով։
«Դավադիրը․ գլուխ 4»-ի մասին հայտարարվեց 2016 թվականի մայիսին, իսկ թողարկման նախնական ամսաթիվը՝ 2017 թվականի հոկտեմբերի 20-ը։ Ուոննելը կրկին կգրի սցենարը, Բլամը, Փելին և Վանը՝ կլինեն պրոդյուսերները[17]։ Նաև հաստատվեց, որ չորրորդ ֆիլմը տեղի կունենա առաջին ֆիլմի ժամանակաշրջանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.