Դանիելա Բիանկի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դանիելա Բիանկի (իտալ.՝ Daniela Bianchi, հունվարի 31, 1942, Հռոմ, Իտալիա), իտալացի դերասան, ճանաչված է «Սիրով Ռուսաստանից» ֆիլմի շնորհիվ, որտեղ նա խաղացել է Տատյանա Ռոմանովայի դերը։
Ապագա դերասանուհին ծնվել է հունվարի 31-ին Հռոմում։ 1960 թվականին նա զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսս Տիեզերքում», նվաճել է «Միսս լուսանկար» տիտղոսը։ Դերասանի կարիերան սկսվել է 1958 թվականին, այն բանից հետո, երբ տեսել են նրա լուսանկարներից մի քանիսը։ Դերասանական կրթություն չունի։ «Սիրով Ռուսաստանից» ֆիլմը դարձավ նրա հաջողության խաղաքարտը։ Դրանից հետո նրան սկսեցին հրավիրել շատ ռեժիսորներ, բայց այդ աշխատանքները նրան մեծ ճանաչում չբերեցին։ Նկարահանվել է բրիտանական, ֆրանսիական, իտալիական, ամերիկական և այլ ֆիլմերում։ Նշանավոր են համարվում նրա «Scacco Internazionale» և «Operation Kid Brother» ֆիլմերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիելա Բիանկի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.