ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Բրավո (ֆր.՝ Daniel Bravo, փետրվարի 9, 1963[1], Թուլուզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղացել է որպես կիսապաշտպան։
Դանիել Բրավո ֆր.՝ Daniel Bravo | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1963[1] (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Թուլուզ | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
1984 թվականի Եվրոպայի չեմպիոն։
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում «Նիսի» կազմում առաջին հանդիպումը անցկացրել է 1980 թվականի հուլիսի 24-ին «Մեցի» դեմ[2]։ Չնայած ակումբի վատ արդյունքներին՝ Բրավոն իր խաղով ուշադրություն է գրավել, բայց չի հեռացել «Նիսից», նույնիսկ այն ժամանակ, երբ թիմը 1981/82 առաջնության արդյունքներով դուրս է մնացել 1-ին դիվիզիոնից[3]։ Մեկ մրցաշրջանում 2-րդ դիվիզիոնում Բրավոն խփել է 11 գնդակ[4]։
1983 թվականի ամռանը Բրավոն դարձել է «Մոնակոյի» խաղացող։ Չնայած մոնեգասկների հետ Բրավոն 1985 թվականին նվաճել է Ֆրանսիայի գավաթը և Սուպերգավաթը, ակումբում նրա կարիերան ստվերվել է վնասվածքով, և 1986/87 մրցաշրջանից հետո վերադարձել է «Նիս», որտեղ դարձել է թիմի ավագ։ 1988/89 առաջնության խաղարկությունում Բրավոն «Նիսի» կազմում խփել է 15 գնդակ և հրավիրվել է մայրաքաղաքային «Պարի Սեն Ժերմեն» ակումբ[3]։
Առաջին երկու տարիներին Բրավոն անվիճելի խաղացող էր հիմնական կազմում, բայց հետո փարիզցիներին գլխավորել է պորտուգալացի Արթուր Ժորժը։ Բրավոն չէր գոհացնում մարզչին, ուստի հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս, նույնիսկ 1993/94 հաղթական մրցաշրջանում։ Միայն Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղընկեր Լուիս Ֆերնանդեսի՝ մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո Բրավոն կրկին դարձել է «Պարի Սեն Ժերմենի» հիմնական խաղացող, սակայն արդեն հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Տարին ոչ այնքան հաջող անցկացնելով Իտալական «Պարմաում»՝ Բրավոն վերադարձել է Ֆրանսիա, սակայն Լիոնի «Օլիմպիկում» շատ խաղեր է բաց թողնում վնասվածքների պատճառով[2], չի ամրապնդվում նաև Մարսելի «Օլիմպիկում»։ Բրավոն որոշում է կայացնում երրորդ անգամ վերադառնալ «Նիս», սակայն նրան չի գոհացնում թիմում տիրող մթնոլորտը և 2000 թվականի ամռանը ավարտում է խաղային կարիերան։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի 1-ին դիվիզիոնում Դանիել Բրավոն անցկացրել է 485 հանդիպում և խփել՝ 76 գոլ[4], եվրագավաթներում՝ 50 խաղ, 2 գնդակ[5]։
Ֆրանսիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 1982 թվականի փետրվարի 23-ին Իտալիայի հավաքականի դեմ խաղում[6]։ 66-րդ րոպեին Դիդյե Սիքսի փոխարեն փոխարինման դուրս գալով՝ Բրավոն 84-րդ րոպեին գրավել է Դինո Ձոֆի դարպասը, հանդիպումն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով[7]։ Բրավոն համարվում էր 1982 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում ընդգրկվելու թեկնածուներից մեկը[8], բայց ի վերջո նա չի ընդգրկվել մրցաշարի մասնակիցների կազմում։ Աշխարհի առաջնությունից հետո վերադարձել է հավաքական, չնայած հանդես է եկել 2-րդ դիվիզիոնում։
1984 թվականին ֆրանսիացիների համար հաղթական Եվրոպայի առաջնությունում Բրավոն խաղացել է ընդամենը 13 րոպե՝ փոխարինելով Ժան-Մարկ Ֆերարիին Հարավսլավիայի հավաքականի հետ խաղում[2]։ Մրցաշարից հետո ավելի քան չորս տարի հանդես չի եկել ազգային հավաքականում՝ հաջորդ խաղն անցկացնելով 1988 թվականի սեպտեմբերի 28-ին՝ 1990 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Նորվեգիայի հավաքականի դեմ[9]։ Հենց Բրավոն է իրացրել 11-մետրանոցը, որից Ժան-Պիեռ Պապենը խփել է միակ գնդակը[10]։ Հավաքականի կազմում վերջին խաղը խաղացել է 1989 թվականի հոկտեմբերի 11-ին՝ մասնակցելով Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով խոշոր հաղթանակին[6]։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի հավաքականի կազմում Դանիել Բրավոն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.